News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, ով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ աշխատանքային այց է կատարել Հայաստանի Հանրապետություն, Երեւանում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պաշտպանության նոր նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի դեպարտամենտը:

Հանդիպումների ժամանակ քննարկվել է ակտուալ թեմաների լայն շրջանակ, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանն ու Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների իրականացմանը:

Սերգեյ Շոյգուն Նիկոլ Փաշինյանին եւ Վաղարշակ Հարությունյանին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ առաքելության ընթացքի, տեղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ստորաբաժանումների եւ դիտակետերի տեղակայման, մարտական գործողությունների դադարեցման համար մոնիթորինգի կազմակերպման, ինչպես նաեւ հումանիտար խնդիրների լուծման մասին:

«Մենք եկել ենք կոնկրետ առաջադրանքներով: Դուք գիտեք, որ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո խաղաղապահ կոնտինգենտ է տեղակայվել: Տեղակայվել է 23 դիտակետ: Մենք վերահսկում ենք Ստեփանակերտի ճանապարհը, ապահովում ենք փախստականների վերադարձը: Այժմ խաղաղ կյանքը կարգավորվել է: Եվ մեր հիմնական խնդիրն է արյունահեղությունը թույլ չտալը: Դա այն առաջադրանքն է, որը մեր առջեւ դրել է մեր Գերագույն գլխավոր հրամանատարը»,-ասել է Շոյգուն:

Իր հերթին, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը վերականգնելու համար: «Պատերազմի ժամանակ մենք զգացել ենք Ռուսաստանի Դաշնության աջակցությունը: Բարդ ժամանակներ էին, սակայն ռազմաքաղաքական իրավիճակն այժմ փոխվել է»,-ասել է նա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ