News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ նախկին հատուկ ներկայացուցիչ Գյունթեր Բեհլերը Արեւելյան Եվրոպայի ուսումնասիրությամբ զբաղվող Գերմանական հանրության կողմից կազմակերպված առցանց քննարկման ժամանակ հայտարարել է, որ հայ-ադրբեջանական ռազմական հակամարտությունը խորհրդանշել է միջազգային իրավունքի, մուլտիլատերալիզմի եւ հակամարտությունը դիվանագիտական ուղիներով լուծելու փորձերի տապալումը, հաղորդում է DW-ը:

Ռուսաստանի ղեկավարությունն, իր հերթին, Բեհլերի կարծիքով, «ֆանտաստիկ» կերպով է օգտվել ներկայացված հնարավորությունից տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդման համար, եւ արդյունքում հակամարտության երկու կողմները ստացել են այն, ինչն ամենաքիչն էին ուզում՝ Ռուսաստանի խաղաղապահ զորքերին:

ԵՄ-ն, շվեյցարացի դիվանագետի կարծիքով, ռիսկի է դիմում հերթական անգամ կորցնել Հարավային Կովկասը: Հայաստանում, նշել է նա, Ղարաբաղի համար պատերազմը պարտվելուց հետո վտանգվել է «դեմոկրատական փորձը»՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որն իշխանության էր եկել 2018 թվականին խաղաղ ցույցերի արդյունքում:

Միաժամանակ Վրաստանն ապրում է հերթական ներքաղաքական լարվածությունը խորհրդարանական ընտրություններից հետո: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Բեհլերի խոսքով, այնտեղ արդեն հաստատվել է ավտորիտար ռեժիմ: Տարածաշրջանում ԵԱՀԿ նախկին հատուկ ներկայացուցիչը համարում է, որ ի տարբերություն Ռուաստանի՝ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ն պատրաստ չեն ավելի նշանակալի դեր խաղալ տարածաշրջանում:

Բեհլերը խոստովանում է, որ 2016-2018 թթ. այդ պաշտոնում իր աշխատանքի ժամանակ անգամ պատկերացում չուներ, որ ռազմական գործողություններ կսկսվեն:

Նա համոզված է, որ այդ բոլորովին անպետք պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցային գործընթացը շարունակվեր իրականացվել ԵԱՀԿ Միսնկի խմբի շրջանակում:

Բեհլերը նշել է, որ բաց է միջազգային իրավունքի տեսանկյունից տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման լեգիտիմացման հարցը. պարզ չէ, օրինակ, ՄԱԿ-ի ԱԽ-ն կամ ԵԱՀԿ-ն կընդունի՞ բանաձեւ հակամարտության գոտի ռուս խաղաղապահներ ուղարկելու մասին:

Պարզ չէ նաեւ՝ կշարունակվի՞ արդյոք ԵԱՀԿ Միսնկի խմբում Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակը քննարկելու շուրջ աշխատանքը: Ինչպես արտահայտնվել է դիվանագետը, մարտերը դադարել են, սակայն բաց հարցերն ավելի շատ են, քան նախքան պատերազմը: Ի սկզբանե Ղարաբաղում ռազմական գործողությունների նկատմամբ ռուս իշխանությունների զուսպ վերաբերմունքը Բեհլերը գնահատել է, որպես նախապես մտադրված՝ ուղղված իրավիճակի սրացմանն այն աստիճան, որը թույլ կտար «ուժեղ հարեւանին» միջամտել հակամարտությանն ու պարտադրել երկու կողմերին սեփական կամքը:

Շվեյցարացի դիվանագետը չի կասկածում, որ նոյեմբերի 10-ի գիշերը հրադադարի մասին  համաձայնության ստորագրումը կունենա հեռու գնացող հետեւանքներ ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլ նաեւ Թուրքիայի համար՝ այդ թվում՝ Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ կորղմերի համաձայնեցրած տրանսպորտային միջանցքի պատճառով, որը թույլ կտա թուրք արտահանողներին ուղարկել իրենց ապրանքները դեպի Չինաստան ավելի կարճ ճանապարհով՝ շրջանցելով Վրաստանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ