News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել, որ փոխվարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով ձեւավորվի, որը շատ արագ պետք է զբաղվի անհայտ կորած տղաների հարցերով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, ՀՀ ՊՆ շենքի դիմաց բողոքող անհետ կորած զինծառայողների հարազատներին ասաց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

«Այսօր ժամը 14։00-ին, վարչապետի մոտ ընդլայնված կազմով խորհրդակցություն է եղել՝ անհայտ կորած տղաների հետ կապված հարցով։ Վարչապետը որոշում է կայացրել, որ փոխվարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով ձեւավորվի, որը շատ արագ պետք է զբաղվի անհայտ կորած տղաների հարցերով, եւ բոլոր ծնողներին պետք է հայտնեն, թե իրենց երեխաները որտեղ են գտնվում, ինչ վիճակում են, երբ է հնարավոր նրանց հայտնաբերել. ժամկետների, սոցիալական երաշխիքների հետ կապված բոլոր հարցերը պետք է մաքսիմալ կարճ ժամկետներում լուծվեն»-, ասաց նա։

Նաիրի Սարգսյանը հայտնեց, որ վարչապետն իրեն հանձնարարել է՝ հանդիպում կազմակերպել իր եւ անհետ կորած զինծառայողների հարազատների հետ. «Ես այդ նպատակով եմ եկել այստեղ, որպեսզի ցուցակագրենք, ձեր հեռախոսահամարները վերցնենք եւ հենց այս շաբաթ վարչապետի մոտ հանդիպումներ նախաձեռնենք։ Քանի որ մեծ թվով են քաղաքացիները, այդ պատճառով մի քանի հանդիպումներ կլինեն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ