News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 18
USD
522.19
EUR
629.92
RUB
7.03
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ դիրքորոշումը Թուրքիային ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) մատակարարման հարցում եւ հանրապետության բացառումը հինգերորդ սերնդի Ֆ-35 կործանիչների արտադրության ծրագրից վնաս են հասցրել Անկարայի եւ Վաշինգտոնի պաշտպանական հարաբերություններին: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հաջորդ տարվա բյուջեի վերաբերյալ խորհրդարանական հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Չնայած տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության հարցերի շուրջ տարաձայնություններին, ինչպիսիք են Սիրիան եւ հատկապես` Լիբիան` մենք փորձում ենք համաձայնեցված գործել ՆԱՏՕ-ի մեր դաշնակից ԱՄՆ-ի հետ: Սակայն որոշ բացասական տարրեր, որոնք ստվերում են մեր հարաբերությունները, դուրս չեն եկել օրակարգից: ԱՄՆ-ն չկարողացավ միջամտել «ՖԵՏՕ»-ի դեմ [գործին], դադարեցնել համագործակցությունը Քրդական աշխատավորական կուսակցության, Դեմոկրատական ​​միություն կուսակցության եւ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» հետ, նրանք չհրաժարվեցին պատժամիջոցների եւ սպառնալիքների լեզվից: [Միացյալ Նահանգները] շարունակեցին Ս-400-ի մատակարարումները կապել Ֆ-35-ի ծրագրին մեր մասնակցության եւ CAATSA պատժամիջոցների հետ, դա վնասեց մեր պաշտպանական հարաբերություններին»,- ասել է Չավուշօղլուն:

Ռուսաստանը եւ Թուրքիան 2017-ին պայմանագիր կնքեցին Մոսկվայի կողմից Անկարային Ս-400 համալիրների մատակարարման մասին: Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրներից առաջինը Ռուսաստանից ձեռք բերեց այդ համակարգերը: Անկարայի որոշումը խիստ բացասական արձագանք առաջացրեց ԱՄՆ-ի եւ ընդհանուր առմամբ դաշինքի կողմից: ԱՄՆ-ն շարունակում է փորձեր ձեռնարկել, որպեսզի Թուրքիան հրաժարվի ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերից: Քանի որ Թուրքիան տուրք չի տալիս ճնշմանը եւ չի ազատվում Ս-400-ներից, Վաշինգտոնը բացառեց Անկարային ամերիկյան Ֆ-35-ի արտադրության ծրագրից: Բացի այդ, Միացյալ Նահանգները մի շարք միակողմանի պատժամիջոցների ներդրմամբ են սպառնում Թուրքիային Ս-400-ի գնման համար, սակայն չեն շտապում քայլեր ձեռնարկել, քանի որ զգուշանում են ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակցի հետ հարաբերությունների հետագա սրումից, իսկ Անկարան նախազգուշացնում է, որ այդպիսի սահմանափակումների կիրառումն անպատասխան չի թողնի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ