News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 23
USD
518.44
EUR
631.1
RUB
6.95
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Անհետ կորածների մասին տեղեկատվության հավաքագրման եւ մշակման գործընթացը բարդ է եւ դելիկատ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով Արցախում մարտական գործողությունների հետեւանքով անհետ կորածների որոնման հետ կապված իրավիճակը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ անհետ կորածների հարազատներն ամեն օր բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով տեղեկություն տրամադրել այն մասին, թե ինչ քայլեր են ձեռնարկում երկրի իշխանությունները: Նախօրեին նրանց ընդունել է վարչապետը:

«Հիանալի հասկանում եմ ծնողներին: Մենք այդ հարցով աշխատում ենք 30 տարի: Պետք է ասել, որ տեղեկությունը հրապարակելիս պետք է հաշվի առնել դրա գաղտնիությունը: Սակայն նույնիսկ բողոքի ակցիայի մասնակիցների թվից երեւում է, որ անհետ կորածները շատ են: Իմանալով աշխատանքի բնույթը՝ կարող եմ ասել, որ առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում տեղեկատվության հավաքագրման աշխատանքը նման արդյունքներ չի տա, որոնց մասին հնարավոր կլինի հայտնել հասարակությանը: Ավելին, ադրբեջանական կողմը խոչընդոտում է, ինչպես կարողանում է:

Այլ հարց է դիմել ՄԻԵԴ ՝ գերեվարման հաստատված դեպքերի հետ կապված: Արտակ Զեյնալյանը մասնավոր անձ է: Ինչո՞ւ է տեղեկությունը հայտնում նա, այլ ոչ թե պետությունը: Հանկարծ, չգիտես ինչու, փորձել են խնդիրը բարդել օմբուդսմենի վրա: Դա անգրագիտություն է կամ չարամտություն: Օմբուդսմենն ընդհանրապես որեւէ գործադիր գործառույթ չունի:

Իշխանությունները պատասխանատվությունը գցում են այս կամ այն անձանց կամ ինստիտուտների վրա, որոնք դրանով չպետք է զբաղվեն: Իսկ գործադիր մարմինները, որոնք պետք է զբաղվեն այդ հարցով, իշխանություններից հստակ հրահանգներ չեն ստանում: Իշխանությունները չեն հասկանում իրենց առջեւ դրված խնդիրներն ու չեն կատարում իրենց պարտականությունները: Նրանք չեն կատարում նույնիսկ կառավարական գործառույթները: Պետությունը ձեռքերը լվացել է: Վարչապետը կարո՞ղ է ավելին ասել, քան մասնագիտացված եւ որոշակի գործողություններ կատարող իշխանությունների մարմինները»,-հարց է ուղղել Լարիսա Ալավերդյանը:

Առաջին օմբուդսմենը շատ դրական է գնահատել տեղեկատվության հավաքագրման եւ մշակման խմբի աշխատանքը, ինչպես նաեւ գնդապետ Վ. Ոսկանյանի ղեկավարությամբ անհետ կործաների որոնման աշխատանքների հարցերով Ռուսաստանի խաղաղապահ առաքելության եւ ԿԽՄԿ-ի հետ կապերը: «Երկրորդ հերթին, ստացվում է, որ իշխանությունները խնդիրը բարդում են միայն ՊՆ-ի վրա: Միեւնույն ժամանակ, այդ բազմաբնույթ աշխատանքով պետք է զբաղվեն գրեթե բոլոր նախարարությունները: Նման աշխատանք է կատարել հանձնաժողովը»,-նշեց Լարիսա Ալավերդյանը:

Առաջին օմբուդսմենը կարծում է, որ երկրորդ հանձնաժողովի ստեղծման մասին լուրն ընդհանրապես «սառը ցնցուղ» էր հասարակական կազմակերպությունների համար, որոնք կառավարության որոշմամբ ներառված էին արդեն գործող հանձնաժողովի կազմում: «Եվ հանկարծ մենք լսում ենք եւս մեկ հանձնաժողովի ստեղծման մասին՝ առանց առաջին հանձնաժողովի լուծարման: Ես հատուկ զանգել եմ եւ պարզել, որ լուծարման մասին հրաման չի եղել: Փոխվել է պաշտպանության նախարարը, եւ ի՞նչ: Աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը: Միեւնույն ժամանակ, գոյություն ունեցող հանձնաժողովը կազմված է գրեթե բոլոր նախարարությունների նախարարների տեղակալներից կամ առաջին տեղակալներից, ինչպես նաեւ կազմակերպություններից, որոնք տասնյակ տարիներ զբաղվում են անհետ կորածների հարցերով, մեր կազմակերպությունն ակտիվ մասնակցել է 90-ական թվականներին որոնման աշխատանքներին: Նոր միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման մասին հայտարարությունը բացարձակ պոպուլիստական քայլ է կամ անտեղյակության արդյունք, իսկ միգուցե՝ արհամարհանք գործող ինստիտուտների եւ հենց վարչապետի հրամանի նկատմամբ»,-եզրափակեց ՀՀ առաջին օմբուդսմենը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի ԱԺ-ն գումարել է արտահերթ նստաշրջան. Քննարկվել են պատերազմի հետեւանքների վերացմանն ուղղված օրինագծեր
Բացելով նստաշրջանը՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարեց, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածին...
Շուշիի մասին վարչապետի ելույթն ամբողջովին խեղաթյուրվել է. Ռուբեն Ռուբինյան
Նա ասել է՝ եթե համաձայներ փախստականների՝ Շուշի վերադարձին, բնակչությունը 90 տոկոս ադրբեջանական լիներ, Շուշին կմնա՞ր հայկական...
ՄԳՌԽ. Հայաստանը հունվարի 11-ի հանդիպմանը հանդես եկավ որպես «հետեւող»՝ գրավելով միտումնավոր թույլ եւ պասիվ դիրքորոշում
Երեւանի քաղաքական վերնախավն, ըստ էության, դավաճանեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդին...
ՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ
Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս միջադեպեր չեն արձանագրվել…
Պարզաբանում 300 հազար և 250 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրերի մասին. Արցախի ՏԿԵՆ
Նախ նշենք, որ եթե անձը պոտենցիալ շահառու է համարվում այս ծրագրերի, ապա պարտադիր պետք է օնլայն դիմում ներկայացնել ներքոհիշյալ կայքում...
«Երեւի մեր վաշտի ցուցակները գցել անհետ կորածների մեջ՝ մտածելով, որ կոտորվելու ենք, բայց սխալվել են». Կամավորական
Հետաքրքիր է, եթե այդ փողն ինձ հասնում է, ով է կերել այդ փողը...
Ամենաշատ