News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մենք հուսով ենք, որ ԱՄՆ հաջորդ վարչակազմն առաջին հերթին հրապարակայնորեն կդատապարտի Իրանի նկատմամբ Թրամփի վարած քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Mehr-ը։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը պետք է ուղղի իր նախորդների սխալ քաղաքականությունը։

«Այսօր ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իրանի ժողովրդին տնտեսական պատերազմի իր եռամյա դիմադրության համար։ Այս տնտեսական պատերազմում իրանցի ժողովրդի հաղթանակի եւ թշնամու անխուսափելի պարտության մեծագույն դրսեւորումն է թրամփիզմի դարաշրջանի ավարտը»,- հավելել է նա։

Ռոհանին նշել է, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը պետք է ընդունակ լինի փոխհատուցելու բոլոր գործողությունները, որոնք արատավորել են ԱՄՆ իմիջը։

«Մենք հուսով ենք, որ ԱՄՆ հաջորդ վարչակազմն առաջին հերթին հրապարակայնորեն կդատապարտի Իրանի նկատմամբ Թրամփի վարած քաղաքականությունը։ Նա պետք է ոչ երկիմաստորեն դատապարտի մարդու իրավունքների խախտումը եւ ահաբեկչական գործողությունները ու փոխհատուցի սխալ քաղաքականությունը, որը նախկին կառավարությունն անցկացրել է վերջին 4 տարիներին»,- շեշտել Իրանի նախագահը։

«Եթե Միացյալ Նահանգների ապագա կառավարիչները նման կամք ունենան, կարծում եմ, որ խնդիրը շատ հեշտ կլուծվի։ Իրանը եւ Միացյալ Նահանգները կարող են լուծել եւ հայտարարել, որ կվերադառնան 2017 թվականի հունվարի 20-ի պայմաններին։ Սա շատ խնդիրների գերազանց լուծում կլինի եւ կարող է լիովին փոխել իրավիճակը»,- ասել է Ռոհանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ