News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 26
USD
518.36
EUR
629.39
RUB
6.88
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ղարաբաղում արգելված զենքի օգտագործման միջազգային հետաքննություն է անհրաժեշտ: Այս մասին Ֆրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղի ճանաչման նախաձեռնության քննարկումների ժամանակ հայտարարել է Գիյոմ Գոնտարը («Բնապահպանական համերաշխություն» խումբ):

Սենատորը հիշեցրել է, որ Ադրբեջանը, օգտվելով Թուրքիայի օգնությունից եւ համավարակի հետ կապված իրավիճակից, ագրեսիա է սկսել: Սենատորը ընդգծել է Լաչինի՝ որպես Արցախի հետ կապող օղակի նշանակությունը Հայաստանի համար: Նա հայտարարել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են ընդհանուր սահման ստեղծել:

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը առանցքային նշանակություն ունի: Մենք պաշտպանում ենք ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Լավ կլիներ Ղարաբաղի ինքնորոշման գործընթաց սկսել: Բայց առաջնահերթության տեսակետից ավելի կարեւոր է, որ Ֆրանսիայի կառավարությունը ճանաչի Արցախը եւ այդ գործոնն օգտագործի որպես երկարաժամկետ գործիք: «Բնապահպանական խումբը» կողմ է քվեարկելու օրինագծին»,- ընդգծել է Գիյոմ Գոնտարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ