News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես և կանխատեսել էին մի շարք տնտեսագետներ ու ֆինանսիստներ, հետպատերազմյան շրջանում Հայաստանի առջև միանգամից ծառացան մի շարք խնդիրներ, որոնցից լրջագույնը ներկայումս աչքի զարնող տնտեսական պրոբլեմներն են, այդ թվում՝ դրամի կտրուկ արժեզրկումը։ Նշենք, որ դրամի արժեզրկման գործընթացի որոշակի ակտիվացում էր նկատվել նաև ամռան երկրորդ կեսին, սակայն այն, ինչ տեղի ունեցավ վերջին 3-4 օրվա ընթացքում, շոկային էր Հայաստանի գերզգայուն ու փխրուն տնտեսության համար։ Դոլարի գինը բարձրացավ 25-30 դրամով, ինչն, ըստ մասնագետների, ուղղակիորեն դոմինոյի էֆեկտով հանգեցնելու է ապրանքների 20-25 տոկոսով թանկացմանը։

Ներկայումս դոլարի փոխարժեքը կազմում է 520-522 դրամ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին ԿԲ-ն լծված է դոլարի կուրսի զսպմամբ։ Մասնավորաբար, մեր աղբյուրը փոխանցել է, որ իրականում դոլարի փոխարժեքը ներկայումս տատանվում է 575-580 դրամի սահմանում, իսկ ԿԲ-ի կողմից օրական ծախսվում է մոտ 100 հազար դոլար, որպեսզի կարողանան զսպել դոլարի «թռիչքը»։ «Փաստի» հետ զրույցում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը նշեց, որ այս վիճակն ուղղակիորեն ազդելու է գների վրա:

«Մենք ավելի շատ ներմուծվող ապրանք ենք սպառում, և նշված միտումները ուղղակի չեն կարող չազդել այդ ապրանքների գնաճի վրա: Դրա հետևանքով աղքատության մակարդակը բարձրանալու է»,-ասաց Սարգսյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ այս կառավարությունից միակ ու առավելագույն սպասելիքը, որը կա, «հանցավոր անգործությունն է, եթե, իհարկե, չդիտարկենք ոչ նպատակաուղղված կամ անգրագիտության արդյունքում տարվող ավելի վատ տնտեսական քաղաքականությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ