News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե 2,5 տարի իրեն բնորոշ հանդուրժողականությամբ լռած, երկրի վարչապետի աթոռն ուզուրպացրած հոգեպես անհավասարակշիռ սուբյեկտի հազար ու մի հակասահմանադրական քայլերի վրա աչք փակած ու այդ ընթացքում մանուկների հետ պաղպաղակ եւ համբուրգեր վայելած, եւ ընդամենը աշխարհում շրջագայած նախագահ Արմեն Սարգսյանը սկսել է սեփական խաղը։

Ասում են, թե վարչապետի եւ կառավարության հրաժարականի կիսատ-պռատ պահանջը ՀՀ բուտաֆորային նախագահ Արմեն Սարգսյանի համար կարեւոր էր հասարակության տրամադրությունները շոշափելու տեսանկյունից։

Ասում են նաեւ, թե նախագահը, առկա իրողություններից «չոր» դուրս գալու, ինչպես նաեւ սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցելու, հաղթելու եւ ԱԺ սեփական թիմ գործուղելու ցանկություն ունի։

Ի վերջո, ասում են, որ Սարգսյանն արդեն ձեւավորում է մարդկանց այն շրջանակը, որոնք մասնակցելու են ընտրություններին եւ ԱԺ-ում ներկայացնելու են Մեծ Բրիտանիայի որոշակի շրջանակների հստակ նկրտումները Հայաստանում պաշտպանող նախագահ Սարգսյանի շահերը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ