News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախցի այն ընտանիքները, որոնք պատերազմի արդյունքում կորցրել են իրենց տները, որոնց բնակավայրերն անցել են թշնամու վերահսկողության տակ, վերադառնում են Արցախ, Ստեփանակերտ, Ասկերան՝ Արցախի այլ բնակավայրեր, որտեղ պետությունը նրանց համար բնակարաններ է վարձում։

Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն այդ մասին ասաց․ «Ազատ բնակարանները հրատապ կարգով գույքագրվել են ու շարունակվում են գույքագրվել, պայմանագիր է կնքվում տանտիրոջ հետ, ովքեր ինչ-ինչ պատճառներով հիմա Արցախում չեն ապրում, բայց տուն ունեն, Արցախի Հանրապետությունն այդ գումարը փոխանցում է բնակչի փոխարեն»։

Թե որքան գումարի մասին է խոսքը՝ նա չհստակեցրեց։ Շատերին դեռ ժամանակավոր կացարան են տվել վարչատարածքային տարբեր կառույցներում՝ մանկապարտեզներ, մշակութային տներ եւ այլն։ Իսկ ինչքա՞ն է տնազուրկների թիվը․ Հարությունյանը մոտավոր թիվ ասաց՝ մոտ 25 հազար։

Մեկ տարի էլ բնակիչներն անվճար, բայց լիմիտավորված կօգտվեն հոսանքից, ինտերնետ եւ հեռախոսային կապից։ Սահմանվել է նաեւ յուրաքանչյուր ընտանիքի, ամեն շնչի հաշվով, ամսական 60 հազարական դրամ գումար տրամադրել։ Ենթադրենք, 5 հոգանոց ընտանիքում աշխատում է մեկը եւ ստանում 150 հազար դրամ աշխատավարձ, 150 հազար էլ պետությունը կտրամադրի, որ կարողանան գոյատեւել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ