News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 19
USD
522.19
EUR
629.92
RUB
7.03
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Սոցցանցերում Սյունիքով անցնելիք ճանապարհն արդեն անվանում են «Թուրանական միջանցք»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա մասնավորապես գրել է. «Էրդողանի խորհրդական Իբրահիմ Քալինը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ Նախիջևանի և «մայրցամաքային» Ադրբեջանի միացումը «առնվազն նույնքան արժեքավոր է, որքան Ղարաբաղի ազատագրումը»:

Թուրքական մամուլում գրեթե «ըմբոշխնում են» Հայաստանի տարածքով Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման երկու մասերը միմյանց հետ կապելուն միտված ցամաքային միջանցքի գաղափարը, իսկ սոցցանցերում այն արդեն անվանում են «Թուրանական միջանցք», որով Թուրքիան պատրաստվում է դուրս գալ Կասպյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններ։

Եվ միայն Հայաստանում է, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հարկ չի համարում որևէ ընկալելի մեկնաբանություն կամ պարզաբանում տալ այս մասին։ Վարչախմբի մյուս պատասխանատուներն էլ բնականաբար լռում են, քանի որ, ամենայն հավանականությամբ, կրկին տեղյակ չեն, թե ի՞նչ է պատրաստվում անել «նորին մեծություն առաջնորդը»»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում նշել են Ղարաբաղում էսկալացիայի ընթացքում զոհված զինծառայողների թիվը
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ Ղարաբաղում էսկալացիայի ընթացքում զոհվել է 2855 ադրբեջանցի զինծառայող, 50-ն անհետ կորած է համարվում...
Վարորդ-սանիտարը, վտանգելով կյանքը, տեղափոխել վիրավոր զինծառայողներին. ՊԲ-ն պատերազմի դրվագներ է ներկայացներ
Մայոր Լենդրուշ Նորայրի Խաչատրյանը հմտորեն ղեկավարել է ստորաբաժանման գործողությունները և կորուստներ պատճառել թշնամական ուժերին...
ՌԴ ԱԻՆ-ը պիրոտեխնիկների նոր խումբ է ուղարկել Ադրբեջան տարածքների ականազերծման համար
«ՌԴ ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը պիրոտեխնիկներով մեկնել է ...
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ. ՊՆ
ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ¬մա¬նային...
Ամենքի խնդրով ապրում էր՝ զինվորից մինչեւ սպա․ ազգային հերոս Վահագն Ասատրյանն այսօր կդառնար 44 տարեկան
Վահագն Ասատրյանի մանկության ընկերը՝ Արա Գեւորգյանը հիշում է՝ փոքր հասակից Վահագնն իր տեսակով առանձնացել է բոլորից․․․
Իրավապաշտպան. ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն լուծել գերիների հարցը
Հարցին, թե արդյոք Փաշինյանը մանիպուլացնում է գերիների հարցը, Մելիքյանը պատասխանել է, որ այժմ գերիների հարցն անկախ քաղաքական հայացքներից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ