News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լուծումը Ազգային Ժողովում է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ պատգամավորներ,

սիրելի՛ հայրենակիցներ, մենք շատ ենք կորցրել, անչափելի են վաղվա օրվա նկատմամբ մեր անհանգստությունն ու տագնապը, մեր ցավն ու ցասումը։

Ես ունեմ հարյուրավոր անպատասխան հարցեր․․․

Հարկ եմ համարում արձանագրել հետեւյալը․

Հայաստանի Հանրապետությունը հատնվել է խոր, անչափ վտանգավոր ճգնաժամի մեջ։ Այժմ ՀՀ տարածքային ամբողջականությունն է վտանգված,

արնաքամ է լինում Արցախ աշխարհը՝ ցավալիորեն անդամահատվում ու փոքրանում է։ Արցախի լինելիության միակ երաշխավորը դարձել է Ռուսաստանի Դաշնությունը,

մոլորված, գլխահակ ու տխուր է հայկական երբեմնի հզոր Սփյուռքը։

Վիճակի շտկման բանալին հրապարակներում հավաքվածների թիվը չէ, հացադուլ անողների թիվը չէ, մեր որդեկորույս եւ որդի փնտրող ծնողները չեն, այլ լուծման բանալին ձեր՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ձեռքում է։

Դուք ապրում եք Երեւանում, հանդիպում, խոսում եք ձեր հարեւանի, բարեկամի, ընկերների հետ եւ թաքցնում եք ձեր աչքերը, չեք գտնում բառեր՝ բազում ծանր հարցերի ու մեղադրանքների պատասխանելու։ Ինչու՞ եք կամավոր ստանձնում մեղքի ծանրագույն, հոգեմաշ բեռը, երբ դուք չեք այդ ամենի պատասխանատուն։

Մի՞թե ձեր մեջ չկա քսաներկու խիզախ, հայրենասեր, ժողովրդին իրապես նվիրված

պատգամավոր, որ վեր կանգնի կուսակցական, նեղ, ճղճիմ շահերից եւ խորհրդարանական ընդդիմության հետ բաց ճակատով, առանց որեւէ պիտակի, սահմանադրաիրավական ճանապարհով մասնակցի իշխանափոխությանը։ Ընտրեք փոխհամաձայնեցված, կամային ուժեղ հատկանիշներով վարչապետ, որը կկարողանա համախմբել ազգը եւ երկիրը դուրս բերել այս մղձավանջից։

Համոզված եմ, որ ձեզանից շատերը խելացի, կարող, հիանալի երիտասարդներ են, որոնք դեռ երկար կարող են ծառայել մեր Հայրենիքին։ Մի վարանեք, մի վախեցեք, դուք նախ հայ եք, քաղաքացի, ապա կուսակցական։ Կատարեք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջը՝ առաջնորդվեք ձեր խղճով եւ համոզմունքներով՝ սա երկրի ճակատագրի, մեր Հայրենիքի փրկության հարցն է»։

Լուծումը Ազգային Ժողովում է Հարգելի՛ պատգամավորներ, սիրելի՛ հայրենակիցներ, մենք շատ ենք կորցրել, անչափելի են վաղվա...

Опубликовано Hranush Hakobyan Воскресенье, 29 ноября 2020 г.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ