News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պետք չէ հուսալ, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները կկարողանան զբաղվել ռազմագերիների վերադարձի հարցով: Հայաստանում այժմ իշխանություն չկա, այլ կա միայն մեկ մարդ (վարչապետ Նիկոլ Փաշինյանը-խմբ.), ով «հուշագրություններ» է գրում Ֆեյսբուքի իր էջում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ հուսալ, որ այդ մարդը կարող է զբաղվել ռազմագերիների հարցերով, նոնսենս է: «Երեկ նա հերթական անգամ շանտաժի ենթարկեց մեր զինծառայողների ծնողներին՝ հայտարարելով, թե «արեք ամեն ինչ, որպեսզի ես մնամ, եւ այդ ժամանակ ես կկարողանամ վերադարձնել ձեր երեխաներին»: Հարգելի՛ ծնողներ, որքան երկար այդ մարդը մնա վարչապետի պաշտոնում, այնքան կասկածի տակ կդրվի ձեր երեխաների վերադարձի հարցը: Եկեք անկեղծ լինենք՝ ռազմագերիների վերադարձի համար պետք է խոսել Ալիեւի հետ: Ինչպե՞ս եք դա պատկերացնում: Ինչպե՞ս է այդ վիճակում գտնվող մարդը խոսելու Ալիեւի հետ կամ էլ ինչպե՞ս է Ալիեւը կարողանալու լուրջ ընդունել նրա խոսքերը: Ռազմագերիների վերադարձի համար մեզ նոր բանակցող է պետք: Այդ դեպքում մենք հնարավորություն կունենանք տուն վերադարձնել մեր երեխաներին»,-նշեց Զոհրաբյանը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ