News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Մարդիկ, հասկանում են, որ հակապատմական է և հակատրամաբանական է, որ երկիր կորցրած մարդը, որը շարունակում է չկառավարել երկիրը, շարունակի պաշտոնավարել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

«Անցող 8 օրերին, եթե ես արձանագրեի բոլորի այցերն ու արտահայտությունները, ապա դա մատյանով փոխացեի Նիկոլ Փաշինյանի գրասաենյակին, ու ինքն էլ ժամանակ ունենար դա ընթերցելու, որովհետև առավոտից գիշեր զբաղված է ֆեյսբուքում ստատուս գրելով և ոչ թե երկիր ղեկավարելով, կհասկանար, թե ինչ է մտածում հասարակությունն իր մասին: Շատ քաղաքացիներ ոգեշնչող խոսքեր, հացադուլը դադարեցնելու կոչեր են անում, երբեմն հուզիչ պահեր են լինում, տատիկը ձեռնոցներ է գործել բոլոր հացադուլավորների համար: Տատիկ կա կոնֆետներ է բերում: Երբեմն քննադատաությունն էլ լինում: Եթե ոչ Նիկոլն ապա ո՞վ: Արդեն բավականին շրջանառության մեջ դրած հարց: Կա լավ կազմակերպված քննադատություն՝ բա դուք ինչո՞ւ չեք գնացել: Հացադուլի առաջին օրվա նախաձեռնող Գարիկ Ավետիսյանը ՀՅԴ կամավորների կազմում սեպտեմբերի 27-ին մեկնել է առաջնագիծ: Պարզապես համեստ է, չի ասում, որ առաջին օրվանից որպես կամավոր մեկնել եմ, էլ չեմ ասում, որ որդիս գնացել է և այլն: Բայց հասկանալի է, որ մարդիկ, եթե նույնիսկ հրապարակայնորեն չեն խոսում, հասկանում են, որ հակապատմական է, հակատրամաբանական է, որ երկիր կորցրած մարդը, իր քաղաքականությամբ երկիրն այս սահմանագծին հասցրած մարդը, որը շարունակում է չկառավարել երկիրը, շարունակի պաշտոնավարել», -ասաց Գեղամ Մանուկյանը:

 Ըստ Գեղամ Մանուկյանի՝ Հայաստանում ցանկացածը կարող է ստանձնել վարչապետի պաշտոնը, բացի Նիկոլ Փաշինյանից, որը շարունակում է գերբռնատիրական կարգերով առաջ գնալ:

«Այն ամենից հետո, ինչ արեց Փաշինյանը, ես ասում եմ՝ ցանկացած մարդ Հայաստանում իրենից ավելի լավ կարող է ղեկավարել: Մեկ ընտանիք կառավարող մարդը շատ ավելի լավ կղեկավարի երկիրը, քան Նիկոլ Փաշինյանը: Ընտանիքի հայրը ձմռան նախաշեմին արդեն մտածում է պաշարների մասին: Սա կենցաղային մակարդակով, հիմա դա տեղափոխենք երկրի կառավարման մակարդակին՝ երկիրը գտնվում է այս վիճակում, սահմանագծումների հարց կա, Սյունիքի հարց կա, ռազմագերիների և անհետ կորածների հարցը կա, տնտեսության հարցը կա, սոցիալական հարց կա, մի կարևոր հարց կա, որի մասին դեռ չեն մտածում՝ Զինվորների ապահովագրության հիմնադրամի գումարները բավարարելու են թե ոչ: Այս ամենը թողած հիմա ինչով է զբաղված: Երեկ պարգևատրում է ՀՔԾ պետին, այսօր դատավորներին հրավիրում է խորհրդակցության: Լավ, ոստիկանության պե՞տ է թե՞ երկրի վարչապետ է: Եթե կարծում եք, որ դատավորներն իրենց աշխատանքով կարող են օգտակար լինել ռազմագերիներին վերադարձնելու, նահատակ զինվորների աճյունների տեղափոխման հարցում, Սյունիքի, Կապանի, Գորիսի դիմացի  հատվածի սահմանային գոտիների ճշտգրտման արդյունքում օգտակար լինել, ես կասեմ՝ լավ, ճիշտ է արել: Բայց, ի վերջո, դատավորները վճիռներ արձակելու համար են, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը մեղադրանքներ առաջադրելու համար է, մեղադրանքներից մեկն էլ ինձ է առաջադրել: Անցնող 2.5 տարին վկայեց, որ Սասուն Խաչատրյանը կարող է սալահատիկին մեղադրանք առաջադրել, եթե Նիկոլ Փաշինյանը կարծի, որ սալահատիկը հակահեղափոխական է: Մարդը շարունակում է իր գերբռնապետական հոգեբանությամբ առաջ գնալ», -նշեց Մանուկյանը:

 Գեղամ Մանուկյանը պատմեց, որ կառավարության պաշտոնյաններից մեկը ռազմագերու հորն ասել է՝ հաջորդ պարտիայի հետ քեզ էլ կկանչենք:

«Երեկ չէ առաջին օրը այստեղ եկավ ռազմագերիներից մեկի հայրը, Աստված մի արասցե, որևէ մեկն այդ մթնոլորտում լինի, անհավատալի բորբոքված էր, ցանկանում էր մասնակցել հացադուլին, ժամերով հակառակն էինք համոզում: Հայրը ցույց էր տալիս տեսանյութը, որում իր  որդին էր, ուղղակի անհնար է: Համոզեցինք, հանգստացրինք, առավոտյան ինքնազգացողությունը վատ էր, շտապ օգնությամբ տեղափոխեցին: Այսօր եկել էր այցի, ասում է՝ կանչել են կառավարությունից, ասացին՝ մի քիչ սպասի, հետո՝ չէ, հաջորդ պարտիայի հետ քեզ էլ կկանչենք: Մեկ-մեկ ուզում ես տեսնել նման բան ասող պաշտոնյայի դեմքին: Իրենք են, որ պարգևավճարներով են սնվել ու պարտիա են ասում ռազմագերու հորը», -ասաց Մանուկյանը:

 Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրապարակմանն ի պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի տարածած հայտարարությանը՝ Գեղամ Մանուկյանն Մանուկյանն նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի համբերությունը հատել էր:

«Արդեն երկու անգամ է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը հիմա էլ Նիկոլ Փաշինյանը փորձում են արդարանալ, Նիկոլ Փաշինյանի դեպքում՝ ստել և մեղքը բարդել Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյանի վրա և փորձում է չքմեղանալ: Լևոն Տեր-Պետրոսյանն էլ բառացի ասում է՝ դե գիժ է, գժի հետ գլուխ չդնեմ, բայց ինքը պատասխան տալու է: Նույնը հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը: Ամենաողբերգականը՝ Հայաստանում ղեկավարի մասին ամենատարածված ձևակերպումը ստախոսն է», -ընդգծեց Գեղամ Մանուկյանը:

Տպել
Ամենաշատ