News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս նոյեմբերի 10-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված մեր անելիքները: Նախօրոք քննարկումներ եմ ունեցել նաեւ ԱՀ Ազգային ժողովի հետ եւ ստացել պատգամավորների գերակշիռ մեծամասնության համաձայնությունը:

Հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը եւ խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից եւ Արցախն ամբողջությամբ կորցնելուց՝ ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը»:

Այսինքն՝ Հարությունյանը մինչեւ նման որոշում կայացնելը խորհրդակցել էր Արցախի քաղաքական վերնախավի հետ, որից հետո նոր դիմել էր ՀՀ վարչապետին՝ խնդրանքով ամեն գնով դադարեցնել պատերազմը: Ու պատերազմի դադարեցումից հետո թիվ մեկ խնդիրը այսօր Արցախի վերականգնումն է, Արցախը պետք է իր մեջքն ուղղի:
Հիմա փորձենք հասկանալ՝ քաղաքական առումով ինչ տարբերություն կա ՀՀ-ի եւ Արցախի իրավիճակներում:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կոնկրետ գնում է քաղաքական լարվածության լիցքաթափման եւ միասնականության հաստատման ճանապարհով: Իսկ որո՞նք են այդ քայլերը. հանրության կողմից սիրված, չվարկաբեկված, քիչ թե շատ ընկալված մարդկանց նշանակում է պատասխանատու պաշտոնների՝ կիսելով պատասխանատվությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար է նշանակվելու Մանե Թանդիլյանը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը նշանակվելու է Արցախի անվտնագության խորհրդի քարտուղար՝ իր նախկին պաշտոնին։ Բացի այդ, Արցախի ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելու է Արթուր Թովմասյանը, որը նախագահ Հարությունյանի կուսակիցն է ու այդ պաշտոնում շուտով կնշանակվի ՀՅԴ-ական պատգամավոր, խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը:

Այսինքն՝ Հարությունյանը կոնկրետ իշխանություն պահելու խնդիր իր առջեւ չի դրել, «բաժանում է» իշխանությունը, որպեսզի միասնական Արցախ կառուցի։ Արայիկ Հարությունյանն ամեն ինչ անում է սեւ-սպիտակներ, իմ ու քո-ի բաժանումը, պառակտումը Արցախում թույլ չտալու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրհամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Աբրահամ Գասպարյանի խոսքով, այդ հայտարարությունից հետո ձեւավորված խումբը կդարձնեն ինստիտուցիոնալ…
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է.  Ընդդիմադիր պատգամավոր
Տարբեր արժանապատիվ քաղաքացիներ միացան Տավուշի արդար պահանջին...
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ