News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱԱԾ այսօրվա  հաղորդագրության մեջ փորձ է արվում զանգվածային  անկարգությունները կապել կոնկրետ քաղաքական գործիչների և կուսակցությունների հետ։ Այս մասին իր հոդվածում նշել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորորապես, նշել է. «Մտահոգիչ է, որ ԱԱԾ-ն որոշել է շարժվել այս սյուժեով։ Հուսամ հասկանում են, որ սա բերելու է ներքին լրացուցիչ և անհարկի լարվածության։ Սա կեղծ ուղղություն է, որովհետև բոլորի աչքի առաջ է կատարվել պատմությունը, և ոչ ոք չէր կարող նախօրոք իմանալ, որ վարչապետը գիշերը բոլորից թաքուն կստորագրի նման փաստաթուղթ։ Կա տպավորություն, որ այնքան թաքուն է արվել, որ նույնիսկ  ԱԱԾ-ն չի իմացել։

Ինչևէ։ Հաղորդագրության մեջ հիշատակվող անձինք և կազմակերպությունները վստահաբար պետք է դիմեն դատարան, պահանջեն փոխհատուցում, սա արժանապատվության հարց է։ Այս հարցում նրանք պետք է արժանանան հանրային բարձր աջակցության, քանի որ ԱԱԾ նման գործելակերպը պարզապես անընդունելի է։ Ոչ մի բանից հետևություն չի արվու՞մ։

Շատ ցավում եմ, որ ԱԱԾ-ն այս ծանր և ճակատագրական պահին զբաղվում է նման մանիպուլյացիաներով։ Շատ ավելի կարևոր հարցեր կան, որ պետք է լինեին ԱԱԾ ուշադրության կենտրոնում։ Այս պահին ԱԱԾ-ում պետք է արդեն իսկ հարուցված լինեին և քննության առարկա հանդիսանային բազմաթիվ այլ գործեր, այդ թվում պետք է արգելքներ սահմանվեին ՀՀ-ից կոնկրետ անձանց ելքի հարցում։ Արվո՞ւմ է դա, վստահ չեմ։ Սա պետության անվտանգության խնդիրն է։Սա երկրի հետագա գոյության հարցն է։

Ի վերջո, հարգելի ԱԱԾ,եթե խոսքը գնում է տարբեր քաղաքական գործիչների, կազմակերպությունների և կուսակցությունների աջակիցների մասին, ապա  Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ նախկին աջակիցներ, այդ թվում մտավորականներ այսօր նրան մեղադրում են ոչ ավել, ոչ պակաս, դավաճանության մեջ։ Հետաքրքիր է, ի՞նչ քայլեր է ձեռնարկում ԱԱԾ-ն այս ուղղությամբ։ Մի դրեք խտրականություն աջակիցների մեջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել (թարմացվող)
Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան...
«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական...
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում...
Ամենաշատ