News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օրերս Մոսկվա էր մեկնել պատվիրակությունը՝ ի դեմս ՀՅԴ Բյուրոյի եւ Հայաստանի ԳՄ-ի ներկայացուցիչների։ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Պարո՛ն Սաղաթելյան, աշխատանքային այցով մեկնել էիք Մոսկվա:Ո՞րն էր այցի նպատակը, ի՞նչ հանդիպումներ եք ունեցել և ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել

Մոսկվայում հանդիպում ենք ունեցել Պետդումայի պատգամավոր, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Զատուլինի, հանդիպել ՌԴ քաղաքական տարբեր շրջանակների հետ, նաև մոսկվայաբնակ հայկական տարբեր կազմակերպությունների և անհատների հետ: Շատ ենք կարևորում այս այցը, իրենց մոտեցումներին ենք ծանոթացել, մեր տեսակետն ենք նաև ներկայացրել: Պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, եղել են քննարկումներ, մի շարք հարցերի վրա նրանց ուշադրությունն ենք հրավիրել՝ սկսած ռազմագերիների խնդրից, վերջացրած Արցախում տեղի ունեցող իրադարձությունները:

Իսկ ի՞նչ պատասխանեցին, ռազմագերիների վերադարձման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են տարվում:

Ռուս պաշտոնյաները ասացին, որ իրենց հնարավորությունների սահմանում օգտակար կլինեն ռազմագերիների վերադարձման գործընթացին:

Պարո՛ն Սաղաթելյան, տեղի են ունենում գործընթացներ, որոնք չեն բխում նոյեմբերի 10-ին ստորագրված համաձայնագրից, համենայնդեպս, դրանում խոսք չկա GPS-ով սահմաններ գծելու մասին:Մոսկվայում հանդիպման ընթացքում, փորձե՞լ եք հասկանալ՝ ինչ ընթացակարգ է սա:

Մենք ԱԳՆ չենք, որ դետալներով հարցերը քննարկենք, մենք ընդհանուր խոսել ենք խնդիրների մասին, որոնք բազմաթիվ են, ներկայացրել ենք դրանց կարևորությունը և լուծման անհրաժեշտությունը

Պարո՛ն Սաղաթելյան, ունե՞ք այն հարցի պատասխանը, ինչու՞ համաձայնագրում նշված հողերի վերադարձման հստակ ժամանակացույց, սակայն սահմանված չէ ռազմագերիների վերադարձի ժամանակացույցը, ինչի՞ հետևանք է սա:

Մենք գտնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը կապիտուլացիայի ստորացուցիչ պայմանագիր է ստորագրել, որը մեզ համար անընդունելի է, նա ինչպես միշտ չի հասկացել այդ փաստաթղթի նշանակությունը:Կան բազմաթիվ հարցեր որ կարող էր այլ կերպ լիներ, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այսօր Հայաստանի իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, ի վիճակի չեն պաշտպանել մեր ժողովրդի և պետության շահերը:Այս օրերերին էլ բազմաթիվ խնդիրներ կան, բայց մենք չունենք կառավարություն, որը կարողանա այդ խնդիրները բարձրացնել, բանակցել և պաշտպանել մեր ժողովրդին, սրանով ՝ պայմանավորված, որ մենք ասում ենք՝ այս ապիկար, ձախողած իշխանությունը րոպե առաջ պետք է հեռանա, որ այս խնդիրները կարողանանք լուծել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրհամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Աբրահամ Գասպարյանի խոսքով, այդ հայտարարությունից հետո ձեւավորված խումբը կդարձնեն ինստիտուցիոնալ…
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է.  Ընդդիմադիր պատգամավոր
Տարբեր արժանապատիվ քաղաքացիներ միացան Տավուշի արդար պահանջին...
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ամենաշատ