News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթի» մասնակիցները հասան Կառավարության բակ։ Երթի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ պատրաստվում են Հանրապետության հրապարակում ծածանել ՀՀ պետական դրոշը։

«Ժողովրդին բաժանեցին սեւերի եւ սպիտակների, սակայն մեր մեջ չկան սեւեր եւ սպիտակներ։ Հայ ազգին սեւերի եւ սպիտակների բաժանելով, ցանկանում էին այնպես անել, որ հայ ազգը մոռանա՝ իր գույնը եռագույնն է։ Մեր գործողությունները պետք է բխեն միայն եռագույնի խորհրդից, հանուն՝ պետության եւ պետականության, սակայն դավադիր իշխանությունն ամեն կերպ փորձեց հարվածել ազգային արժեքներին»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Երթի մասնակիցները դրոշը ծածանելու ընթացքում կատարում են նաև ՀՀ օրհներգը։ 

 

Տպել
Ամենաշատ