News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 22
USD
518.89
EUR
629.98
RUB
7.05
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Այսօր հարձակում է տեղի ունենում քրիստոնեության վրա: Իսկ հայերն իրենց աշխարհագրական խոցելիության պատճառով առաջինն են ընդունում այդ հարվածը: Այս մասին «Նոյեվ կովչեգ» թերթին տված հարցազրույցում ասել է ռուս ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը:

Նրա խոսքով` ցավոք, Ռուսաստանում իրավիճակի ընկալումը միշտ չէ, որ ճիշտ է, մասնավորապես` Արցախի վրա հարձակման հարցում: «Կամ վերցնենք թուրքական շովինիզմի աճի հետ կապված խնդիրները: Այսօր ադրբեջանցիներն ուղիղ տեքստով ասում են իրենց մասին. «Մենք թուրք ենք»: Եվ եթե Եվրոպան փաստացի ինքն է իրեն փակուղու մեջ դնում, ապա Ռուսաստանում այդ գործընթացը մի փոքր այլ կերպ է դիտվում: Չնայած տարբեր իրավապաշտպանների աղավաղված հարձակումներին այն մասին, թե Ռուսաստանը ժողովուրդների բանտ է, դա այդպես չէ:

Իրականում Ռուսաստանը միշտ պաշտպանել է ժողովուրդներին, այդ թվում` հայ: Դժբախտաբար, Խորհրդային Միության ժամանակներում այս ամենը ոտնահարվեց եւ մոռացվեց` ի շահ հետօսմանական Թուրքիայի հետ բարեկամության: Շատ հողեր պարզապես վաճառվեցին եւ փոխանցվեցին մեր հայտնի գենետիկ հակառակորդին: Ղարաբաղի հետ կապված իրավիճակում եւ բոլշեւիկների առաջնորդների քմահաճույքով ինքնավարույթուն դարձած մի ամբողջ տարածաշրջան տրվեց: Խաղում էին քրդական շրջանների հետ, որպեսզի կոտրեն եւ բաժանեն հայությանը: Բայց այստեղ ուզում եմ շեշտել, որ դա ռուսները չեն արել, դա չի արվել Ռուսաստանի կողմից: Դա արել են բոլշեւիկները, որոնց ղեկավարության մեջ ռուսական տարր ամենաքիչը կար: Օրինակ, նույն Ստալինին, ով նման որոշումներ էր կայացնում, ոչ մի կերպ չի կարելի մեղադրել հզոր տերությանը հատուկ շովինիզմի մեջ: Այժմ մենք մասամբ հավաքում են այդ որոշումների պտուղները: Բայց չէ որ Արցախի ժողովրդի առնվազն հինգ սերունդ, որոնց նախնիների գերեզմանները գտնվում են այդ հողի վրա, դիմել է ԽՍՀՄ ղեկավարությանը` խնդրելով դուրս բերել իրենց ինքնավարությունն Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից: Եվ ամեն անգամ այդ պահանջներն անամոթաբար անտեսվում էին:

Արդեն հետխորհրդային պատմության մեջ կրկին հայերին ադրբեջանական «նախրատեղ»  բերելու փորձ արվեց, ինչը, իհարկե, մերժվեց: Արդյունքում` հայերի համար հաղթական պատերազմ: Այսօր երկրորդ փորձն է իրականացվում: Բայց հիմա ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան այն ժամանակ: Ադրբեջանը, զգալի գումարներ կուտակելով ածխաջրածինների վաճառքից, դրանք ներդրել է ամբողջ աշխարհով զենք եւ զինամթերք գնելու մեջ` հրաձգային զենքից մինչեւ ծանր համակարգեր, այդ թվում` արգելված:

Իսկ, ահա, Հայաստանում, իմ կարծիքով, այս սպառնալիքի թերագնահատում գոյություն ունի. ամբողջ հասարակության մոբիլիզացիա չկա, չկա տնտեսության լավ համակարգված աշխատանք, ինչը պարտադիր կերպով պետք է լինի նման սպառնալիքների դեպքում: Այսօր ուժերն անշուշտ անհավասար են, բայց դրանք կան: Բայց առայժմ գերակշռությունը մյուս կողմում է` հատկապես հաշվի առնելով, որ Էրդողանըզինյալների ուղիղ էքսպրես կազմակերպեց դեպի ղարաբաղ Մահրիբի երկրներից, Սիրիայից, Լիբիայից, Իրաքից... Ուստի այսօր Հայաստանի համար չափազանց կարեւոր է առաջին հերթին նորագույն զենք գնելը»,- նշել է նա:

«Ի դեպ, այստեղ մի բան էլ կա: Մեզ մոտ` Ռուսաստանում, իներցիայով շարունակում են խոսել ժողովուրդների բարեկամության մասին, այն մասին, որ պատերազմը վատ է, որ պետք է դադարեցնել այն: Բայց, միեւնույն ժամանակ, Ադրբեջանում բնակչության հսկայական գաղափարական մշակում է իրականացվում` մանկապարտեզներից մինչեւ հասարակական կազմակերպություններ եւ լրատվամիջոցներ: Երկրի ղեկավար, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ​​ինստիտուտի շրջանավարտ Ալիեւը ամբողջ ժողովրդին շներ է անվանում: Իսկ մնացածները հետեւում են նրա օրինակին` հայերի հանդեպ կենդանական ատելությամբ տոգորված: Եվ երկրորդ տեղում, ըստ ձեզ, ո՞վ է: Ռուսներւ: Եվ դա չնայած նրան, որ նրանց ամբողջ լոլիկային մաֆիան իրեն հիանալի է զգում Ռուսաստանում դեռ Լուժկովի ժամանակներից: Նրանք վաճառում են իրենց մրգերն ու բանջարեղենը` փող ուղարկելով Ղարաբաղում բնակչությանը սպանելու համար: Ադրբեջանը պետք է պատժվի հայերի եւ ռուսների հանդեպ իր ատելության համար: Չգիտեմ` ​​այս կյանքում, թե մյուս, այս իրավիճակում, թե մեկ այլ, սակայն բումերանգը հաստատ հետ կթռնի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիրիայի ուղղությամբ Իսրայելի հրթիռային հարվածի հետեւանքով 4 մարդ է զհովել
Նշվում է նաեւ, որ հարձակման հետեւանքով Համայի արեւմտյան ծայրամասում փլուզվել է 3 տուն...
Թաթոյանը սահմանների որոշման գործընթացի ոչ լեգիտիմ լինելու հարցերով դիմել է եվրոպական կառույցների ղեկավարներին
ՀՀ սահմանների որոշման գործընթացն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքների ներքո և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով...
Արամ Գաբրելյանով. Փաշինյանը որպես քաղաքական գործիչ եւ որպես մարդ կորած է
«Երեկ ողջ գիշեր սոցցանցի մոնիթորինգ եմ անցկացրել: Զարմանալի եզրակացություններ արեցի...
Արայիկ Հարությունյանը Մանե Թանդիլյանի հետ քննարկել է սոցիալական ծրագրերի ընթացքը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 21-ին ընդունել է ԱՀ աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանին եւ նրա տեղակալներին...
Դատապարտում ենք ԼՂ հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը, բոլոր մեղավորները պետք է պատժվեն․ ԱՄՆ դեսպան
Այս տարվա մասին խորհելիս՝ լիովին գիտակցում եմ մեր առաջ ծառացած բազմաթիվ մարտահրավերները, սակայն գիտեմ, որ միասին մենք կկարողանանք հաղթահարել...
Նախօրեին հայտնաբերվել է երեք քաղաքացիական անձի աճյուն․ նրանց ինքնությունը հայտնի է. Արցախի ԱԻՊԾ
Այսօր 1-ական ջոկատ աշխատում է Ֆիզուլիում և Որոտանում, երկուսը՝ Բերձորից հարավ՝ Իշխանաձորում և Այգեհովիտում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ