News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսական ՆՏՎ հեռուստաալիքի լրագրողները ձերբակալվել են Ստամբուլում հավատարմագրման բացակայության պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրին:

«Նրանք ձերբակալվել են ոստիկանության աշխատակիցների կողմից այն պահին, երբ նկարահանում էին: Ստուգման ընթացքում պարզվել է, որ նրանք նկարահանման որեւէ թույլտվություն չեն ունեցել»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրը նաեւ հայտնել է, որ լրագրողները ձերբակալվել են նկարահանման ժամանակ շենքի մոտ, որտեղ տեղակայված են թուրքական մարտական անօդաչուներ:

ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել է, որ դեկտեմբերի 3-ին Ստամբուլում գտնվող ռուս լրագրողները կապի դուրս չեն եկել: Նախարարությունում նշել են, որ «վերջին անգամ նրանց հետ շփում է հաստատվել հինգշաբթի, նրանք հայտնել են, որ իրենց ձերբակալել են անհայտ անձինք եւ ինչ-որ տեղ են տանում»:

Ավելի վաղ հեռուստաընկերությունը հայտնել է, որ աշխատակիցները կապի դուրս չեն եկել այն բանից հետո, երբ խմբագրությանը հայտնել են Ստամբուլի արվարձանում ձերբակալության մասին: 

Թուրքիայում Ռուսաստանի դեսպատունը եւ Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունն իրենց հերթին կապի մեջ են Թուրքիայի իշխանությունների հետ եւ պարզաբանում են տեղի ունեցածը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ