News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ընդամենը երկու օր պահանջվեց ինձանից հասկանալու համար, որ մենք լրջագույն պրոբլեմի առաջ ենք, և օր առաջ պետք է կանգնեցնել այս պատերազմը, թեկուզ լուրջ զիջումներով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4–ին, «5–րդ ալիք» հեռուստաընկերությանը   տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Երրորդ օրը ես Ղարաբաղում էի, ուշացա դատական նիստի պատճառով, թե չէ հենց առաջին օրը այնտեղ կլինեի, կիրակի օրը սկսվեց պատերազմը, երեքշաբթի օրը դատական նիստը երբ հետաձգվեց, նույն օրը հենց շարժվեցի և երեկոյան Ղարաբաղում էի: Ընդամենը պահանջվեց մեկ ու կես օր, երկու օր հասկանալու համար, որ մենք լրջագույն պրոբլեմի առաջ ենք, և օր առաջ պետք է կանգնեցնել այս պատերազմը, թեկուզ լուրջ զիջումներով: Օր առաջ: Ազերիների տեխնոլոգիական առավելությունը ակնհայտ էր, իսկ մեր մոտ, մենք ուղղակի տեսնում էինք կազմակերպչական լուրջ խնդիրներ, ես չգիտեի, որ համալրումն է դադարեցված և մի շարք այլ կազմակերպչական ուղղակի անհեթեթություններ, որոնք գալիս էին, կրկնում եմ, քաղաքական իշխանությունից:

Այն ժամանակ ես կիսվեցի որոշ գաղափարներով և Արկադի Ղուկասյանի հետ և Բակո Սահակյանի հետ, և Բակո Սահակյանը առաջարկեց հանդիպում կազմակերպել Արայիկ Հարությունյանի հետ։ Ես Արայիկ Հարությունյանի նկատմամբ առանձնապես համակրանք չեմ ունեցել երբեք, բայց, այնուամենայնիվ, հանգամանքներից ելնելով, համարեցի, որ այո, պետք է կիսվել գործող նախագահի հետ և մտահոգություններով և որոշ առաջարկներով, թե ինչ է պետք անել այս իրավիճակում։ Բակո Սահակյանը գնաց այդ հանդիպումը կազմակերպելու համար, երբ որ հետ եկավ, տարակուսանք էր իր դեմքին, ասում է՝ չի ուզում, ավելի շուտ՝ ոչ թե չի ուզում, այլ Արայիկ Հարությունյանն ասում է, թե՝ չեմ կարա սա անեմ, եթե ես հանդիպեմ, ինձ կուտեն և այդ հանդիպումը վատ կանդրադառնա Ղարաբաղի վրա: Չեմ ուզում մանրամասնություններով կիսվել, թե ինչի համար և ինչ կանի Հայաստանը, չեմ ուզում դրա մասին խոսել, քանի որ այդ խոսակցությունը ուրիշ մարդու հետ խոսակցություն է...

Սա ենթադրություն չէ, ես ունեմ կոնկրետ պատասխան, ուղղակի չեմ ուզում այդ ամենը բացահայտել, քանի որ խոսակցությունը եղել է Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի միջև:

Ի դեպ, պարտության պատճառներից նաև մեկը փորձված, պատերազմի միջով անցած, հաջողություններ ունեցած հրամանատարների չեզոքացումն էր: Հենց այդ օրերին, երբ ես մտել եմ վետերանների միություն, ես տեսա բոլոր փառավոր վետերաններին այնտեղ հավաքված, ջղայնացա, ասեցի՝ այստեղ ի՞նչ եք անում, դուք ինչո՞ւ եք այստեղ, ամեն մեկդ մի ուղությամբ պետք է իր վրա ինչ-որ բան վերցնի։ Ասում են՝ պարոն նախագահ մեզ նոր հանեցին այդ հրամանատարական կետից վարչապետի հրահանգով։ Կոնկրետ Լևոն Մնացականյանը ասում է՝ մենք այնտեղ էինք Ջալալին օգնելու համար, մեզ ասացին, որ մենք դուրս գանք, ասաց ուղղակի վարչապետը սելեկտորային ինչ-որ խորհրդակցության ժամանակ:

Եվ նայեք, սրանք այն հրամանատարներն էին, որոնք կառուցել են այդ բնագիծը, այն հրամատարներն էին, որոնք խրամատներում չեն կռվել, 92-94 թվականներին մենք նույնիսկ չենք հասցրել խրամատներ փորել և հենց այդպիսի հրամանատարներ են պետք եղել այս պատերազմում այն ուղղություներով, որտեղ ադրբեջանական բանակը ուղղակի մխրճվելով մեր տարածքների մեջ, արագ առաջ էին գնում, որովհետև վերջին տարիներին մեր ամբողջ թրեյնինգը եղել է բունկերային խրամատներում պաշտպանված կամերաներով ռազմաճակատը ղեկավարելու ուղությամբ, որը ճիշտ է, եթե ունես լավ պատրաստած, ամուր բնագիծ։ Բայց այդ ամենը խառնվեց, և հենց այդպիսի հրամանատարներ էին պետք, երբ իրենցից ոմանց արդեն պատերազմի վերջերում սկսել են հրավիրել որոշ խնդիրներ լուծելու համար, բայց արդեն ուշ էր, գնացքն արդեն գնացել էր։ Ներգրավեցին և՛ Արշավիր Ղարամյանին և՛ Լևոն Մնացականյանին, բայց կրկնում եմ, արդեն ուշ էր: Հիմա սա է, չօգտագործվեց ներուժը, պատերազմի արդեն չորրորդ, հինգերոդ օրը ակնհայտ էր, որ պետք է կանգնեցնել այս պատերազմը։ Հետո մենք իմացանք, որ երրրոդ օրը պատերազմի ԳՇ-ն զեկուցել է, անարդյունք: Ես չգիտեի այդ զեկույցի մասին»,– ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ