News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

««Մերօրյա հերոսները». Արսեն Ղազարյան

Արցախի դեմ սանձազերծված պատերազմը շատերին խլեց մեզանից. նրանք անմահացան հանուն մեր վաղվա խաղաղ օրերի: ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Արսեն Ղազարյանը նրանց շարքերում է...

Արսեն Ղազարյանը ծնվել է 2001թ. օգոստոսի 29-ին Ստեփանակերտում։ Ավարտելով Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան թիվ 11 ավագ դպրոցն՝ ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարան։ Արսենը զորակոչվում է զինվորական ծառայության՝ կես կիսամյակ սովորելուց հետո:

Հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ԵՊԲՀ ուսանողն իր ծառայությունը շարունակում է որպես բուժակ:

Բժշկի մասնագիտությունն ընտրած զինվորը պատերազմի ժամանակ կիրառում է բուհում ստացած գիտելիքները. հրետակոծության տակ ընկած վիրավոր ընկերներին ցույց է տալիս առաջին բուժօգնություն, վիրակապում և դուրս բերում մարտի դաշտից։ Ավիացիայի հարվածից հետո գումարտակին օգնության շտապող զինվոր-բուժակը բռնում է անմահության ճանապարհը՝ զոհվում է բեկորային վնասվածքներից:

«Միասին սովորել ենք ընդամենը կես տարի։ Անհնար էր չնկատել ու չգնահատել նրա անսահման համեստությունն ու պարկեշտությունը, սրտացավությունն ու բոլորին անկեղծ օգնելու ցանկությունը։ Մենք կորցրել ենք հրաշալի ապագի բժշկի, լավ մարդու։ Ուրախ եմ, որ ճանաչել եմ Արսենին»,-պատմում է նրա համակուրսեցին՝ Ալինա Խաչատրյանը։

Կուրսընկեր Ռուբեն Մինասյանն էլ հավելում է՝ «Արսենն օրինակելի երիտասարդ էր, հավասարակշռված ու զուսպ: Հանգչիր խաղաղությամբ իմ հերոս ընկեր...»։

Արցախյան պատերազմի ժամանակ անմահացած Արսենին անսահման կարոտով են հիշում նաև դասընկերները:

Մարինա Ջհանգիրյանը, ով դպրոցական նստարանից մինչև բժշկական համալսարան ճանաչել է Արսենին, ցավով ու ափսոսանքով նշում է. «Դպրոցում Արսենը աչքի էր ընկնում իր խելացիությամբ։ Նա մեզ համար անկեղծության, ազնվության, բարեխղճության վառ օրինակ էր, հանուն ընկերոջ պատրաստ էր ամեն ինչի։ Սիրում ու հպարտանում ենք նրանով՝ մեր հերոսով»։

Հավերժ փառք ու խոնարհում մեր հերոսներին»:

«Մերօրյա հերոսները». Արսեն Ղազարյան Արցախի դեմ սանձազերծված պատերազմը շատերին խլեց մեզանից. նրանք անմահացան հանուն մեր...

Опубликовано Արմեն Մուրադյան/ Armen Muradyan Понедельник, 14 декабря 2020 г.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ