News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Չնայած պատերազմի պաշտոնական ավարտին, Լեռնային Ղարաբաղում դարձյալ կրակում եւ սպանում են: Ռուս խաղաղապահները ստիպված են կանգնել ադրբեջանցիների եւ հայերի միջեւ, որոնք հաստատապես հանդարտ գործուղում չեն ունենա, հայտնում է «Ռեպորտյորը»:

«Այս չճանաչված հանրապետության տարածքում արդյոք կլինի՞ խաղաղություն, թե՞ հրադադարի համաձայնագիրը սոսկ ժամանակավոր դադար է նոր պատերազմից առաջ:

Նայելով Ղարաբաղում հակամարտող ուժերի սահմանագծված քարտեզին՝ ցանկություն է առաջանում մեջբերել ֆրանսիացի մարշալ Ֆերդինանդ Ֆոշի խոսքը Առաջին աշխարհամարտն ավարտած Վերսալյան խաղաղության պայմանների վերաբերյալ.

Սա խաղաղություն չէ, սա 20 տարվա զինադադար է:

Բայց փաստ չէ, որ ռազմական գործողությունների վերսկսմանը ստիպված կլինեն սպասել երկու տասնամյակ: 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրում պարունակվում է սկզբունքային հակասություն, որը դեռ անպայման «կրակելու» է: Տարածքները, որոնք դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում մտնում էին ԼՂԻՄ-ի կազմի մեջ, «կարծես թե», պետք է մնային հայերին: Սակայն ադրբեջանական զորքերի հարձակումը կանգնեցվեց նրա առավելագույն հաջողության զարգացման շրջանում, ուստի նոյեմբերի 10-ին այն դադարեցնելու պահին Բաքվին մնացին Հադրութի, Մարտունիի եւ Մարտակերտի շրջանների հատվածներ, որոնք նախկինում կազմում էին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության մասը: Իսկ ադրբեջանցի զինվորականները չեն պատրաստվում ոչ մի տեղ գնալ, հակառակը՝ նրանք ակտիվորեն սկսել են իրենց օգտին «կտրել» հայկական էքսկլավները: Նրանք հաղթողի իրավունքով սկսել են մաքրել իրենց թիկունքում մնացած գյուղերն ու ղարաբաղցիների բանակի դիրքերը, որոնք ոչ մի տեղ չեն գնացել, չնայած Երեւանի կապիտուլյացիային, եւ զինված դիմադրություն են ցույց տվել: Երկու կողմից արյուն է հեղվել, եւ ստիպված էին միջամտել ռուս խաղաղապահները:

Բարեբախտաբար, նրանք ստիպված չեն եղել զենք կիրառել, բայց սա արդյո՞ք երկար կտեւի: Ըստ եռակողմ համաձայնագրի՝ Բաքուն, կարծես, չպետք է ուժով պաշտպանի այդ տարածքը, բայց միջազգային իրավունքի տեսանկյունից սա ադրբեջանական հող է: Ուստի, կոպիտ ասած, նախագահ Ալիեւին իր գործողություններում սահմանափակում է միայն նրա բարի կամքը: Իսկ ռուս խաղաղապահների բրիգադն այնտեղ է գտնվում միայն պաշտոնական Բաքվի համաձայնությամբ եւ կարող է մատակարարվել միայն շրջապատող երկրների թույլտվությամբ: Անկեղծ ասած՝ ամենալավ դիրքավորումը չէ: Ամենաուշագրավն այն է, որ հայկական կողմի աչքում Ռուսաստանից խաղաղապահներն արդեն հասցրել են դառնալ այն բանի մեղավորը, որ «ուշանում» են հասնել բաժանարար գծին, ինչը բավականին դժգոհությամբ մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ո՞րն է ուշացման պատճառը, որ հարձակման պահին խաղաղապահներն այնտեղ չեն եղել: Սա առանձին քննարկման, մանրազնին վերլուծության խնդիր է, բայց այս պահին ամենակարեւորն այն է, որ խաղաղապահները տարածք մուտք գործեն բավականին զգալի ուժերով, ինչը պետք է բացառի ադրբեջանական զորքերի հետագա առաջխաղացումը:

Մեր զինվորականները շատ բարդ եւ երկիմաստ վիճակում են հայտնվել: Մի կողմից` նրանք պետք է ապահովեն ստատուս քվոյի պահպանումը, սակայն նրանց ներկայությունը Լեռնային Ղարաբաղում կախված է ոչ թե ՄԱԿ-ի մասով կնքված միջազգային պայմանագրերից, այլ հենց Բաքվից: Հինգ տարի անց նախագահ Ալիեւը կարող է խնդրել նրանց դուրս գալ: Մյուս կողմից` մի բրիգադի ուժերով նրանք չեն կարող իրական վերահսկողություն ապահովել հեռավոր լեռնային շրջանների վրա, ինչպես նաեւ կասեցնել ադրբեջանական բանակի առաջխաղացումը, եթե այն որոշի հայերից խլել մնացած տարածքները: Առայժմ Բաքուն բարեկամություն է խաղում Մոսկվայի հետ, սակայն ի՞նչ կպատահի, եթե «բարեկամ Ռեջեփն» իր կրտսեր գործընկերոջը խնդրի նոր գրոհ սկսել Լեռնային Ղարաբաղում, իսկ ադրբեջանական զինուժը դադարի քաղաքավարի լինել մերոնց հետ:

Պետք է շատ միամիտ լինել` չհասկանալու համար, որ այդպիսի ծրագրեր հավանաբար հասունացվում եւ մշակվում են: Դեռ դրանց ժամանակը չի եկել, սակայն Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների միջեւ եւս դադար է եղել: Իսկ ի՞նչ կլինի Ղարաբաղում մեր խաղաղապահների հետ, եթե ադրբեջանցիներն ու թուրքերը դադարեն մեզ հետ սիրալիր լինել, եւ նրանք հայտնվեն այնտեղ երկու քարի արանքում: Փաստացի, նրանք նախագահ Էրդողանի արտաքին քաղաքական հավակնությունների պատանդներն են: Եթե Ռուսաստանը ի վիճակի չէ այնտեղ մշտական հիմունքներով մեծ ռազմական զորախումբ պահել եւ մատակարարել ու արդեն մեղավոր է հայերի առջեւ, ապա գուցե արժե նվազագույնի՞ հասցնել մեր խաղաղապահ առաքելության ձեւաչափը` սահմանափակվելով դիտորդներով»,- նշում է հոդվածի հեղինակ Սերգեյ Մարժեցկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ փոխվարչապետը հոկտեմբերի 20-ին կմասնակցի ՌԴ եւ ԱՀ փոխվարչապետների հետ եռակողմ հանդիպմանը
«Օրակարգը չի փոխվել...
Անվտանգության մեծ խնդիրներ ունենք, մեր երկրի ղեկավարն ասում ա՝ մեր հողերը թուրքինն ա. գորիսեցի
Դա գնացեք էն տրյապկին ասեք, կառավարիչին: Մեզ ինչի՞ եք ասում, մենք էստեղ ենք, մենք պաշտպանվելու ենք…
Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը
Ալբե՛րտս, տղե՛ս, որպես քո հայր՝ քո տեսակով ու քեզնով հպարտանալու հազար առիթ եմ ունեցել…
Ռուս խաղաղապահները 10 տոննա մարդասիրական բեռ են տեղափոխել ԼՂ կարիքավոր բնակիչների համար
Բեռի առաքման անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահ զորակազմի անձնակազմն ու զինծառայողները՝ Լաչինի միջանցքի յոթ դիտակետերի պատասխանատվության գոտում․․․
44–ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ. ՕՐ 23–ՐԴ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19
44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը...
Դադիվանքում ապրող հոգևորականները 6 ամիս է փակված են այնտեղ. Բագրատ Սրբազան
Իմ խնդրանքն է ձեզ․ այսօր է ժամը, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե ավելի հաճախ վերադառնալու Հայաստան, վերադառնալու Արցախ...
Ամենաշատ