News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Այսօր վարչական ռեսուրսի տոտալ կիրառմամբ և անհասկանալի, բավականին ագրեսիվ տրամադրված խմբերով համալրված Նիկոլ Փաշինյանի «սգո» երթը մեկնարկեց Հանրապետության հրապարակից` կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցնող  անձի համար սրբազնագույն մի վայրից: Այս մասին գրում է 168.am կայքը:

Մինչ երթի սկիզբը, բնականաբար, ինչպես բոլոր դեպքերում, լրագրողները փորձում էին հարցեր տալ երթի մասնակիցներին:

Այդտեղ էր նաև «5-րդ ալիք»-ի լրագրող Լարա Առաքելյանը, ով դեռ չէր հասցրել իր մասնագիտական գործունեությամբ զբաղվել այդտեղ, երբ հավաքվածները սկսեցին հրմշտել, վիրավորել նրան ու այն լրատվամիջոցը, որը լրագրողը ներկայացնում է:

Հետաքրքիր է, որ Լարա Առաքելյանին այդտեղ գտնվելու բարոյական իրավունքի մասին դասեր էր տալիս, ամոթ-աբուռից խոսում, օրինակ, ցմահ ազատազրկման դատապարտված և 2020թ. ապրիլի 29-ին՝ Նիկոլ Փաշինյանի օրոք վաղաժամկետ ազատ արձակված Ստեփան Գրիգորյանը:

Ի դեպ, վերջինս դատապարտվել է մահապատժի 1997թ. դեկտեմբերի 25-ին Գերագույն դատարանի որոշմամբ՝ 1961թ. Քրեական օրենսգրքի 99 հոդվածի 1-ին և 7-րդ կետերով` մեղադրվել է սպանության գործով` որպես մասնակից: Մեղքն ընդունել է, բանտում անցկացրել 23 տարի:

Չենք պնդում, որ ազատազրկման տարիներին միգուցե լավ վարք ցուցաբերած ցմահ դատապարտյալը պետք է ողջ կյանքն անցկացներ քրեակատարողական հիմնարկում, սակայն, հաստատ է մի բան, որ սպանության մասնակից անձը չէ այն մարդը, ով իր աշխատանքը բարեխիղճ կատարող լրագրողին բարոյական իրավունքի մասին խրատներ պետք է տա:

Դե, իսկ պատկերը, իհարկե, ամբողջացրեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, լրագրողների հետ շփվելիս պարբերաբար ցնցումների մեջ ընկնող Անդրանիկ Քոչարյանը, ով քիչ էր, իր «ելույթով» մարդկանց սադրում էր առճակատման գնալ լրագրողի հետ, դեռ մի բան էլ ագրեսիվ վարքագծով աչքի ընկավ:

Դե, իսկ ոստիկանության ծառայողները սոսկ լուռ արձանագրում էին այն, ինչ տեղի էր ունենում Լարա Առաքելյանի շուրջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրապետության հրապարակում այսօր՝ դեկտեմբերի 19–ին, մինչեւ կմեկնարկեր արցախյան երկրորդ պատերազմի  նահատակների հիշատակի սգո երթը, միջադեպ տեղի ունեցավ նախ հավաքված քաղաքացիների եւ «5–րդ» ալիքի լրագրողի, ապա վերջինի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջեւ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Լրագրողները պետք է կրեն բեյջեր, որ նման միջադեպերում չհայտնվեն. ՔՊ-ականը՝ Կիրնցում ոստիկանության բռնության մասին
Տվյալ օպերատորն առանց բեյջի էր եւ ոստիկանությունը գործնականում...
Լրագրողների նկատմամբ իրավապահների ագրեսիվությունը, սանձարձակությունը, բռնությունը ոչնչով արդարացված չէ. հայտարարություն
Հայաստանյան մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել...
Deutsche Welle-ի բելառուսական  ծառայությունը Մինսկում համարել են ծայրահեղական կազմավորում
Բելառուսի ՆԳՆ-ն Deutsche Welle-ի բելառուսական  ծառայությունը համարել է ծայրահեղական...
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Ամենաշատ