News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Չինական եւ ռուսական թվային ԶԼՄ-ները պետք է ամրապնդեն համագործակցությունն իրենց ռազմավարական գործընկերությանն ավելի շատ կենսական ուշ տալու համար: Այդ մասին հայտարարել են առցանց մեդիայի 2020 թվականի վեբինարի ռուս եւ չինացի մասնակիցները, հաղորդում է China Daily-ն:

Կիբերտարածության հարցերով կենտրոնական հանձնաժողովի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նյու Յիբինը դեկտեմբերի 18-ին՝ վեբինարի բացման արարողության ժամանակ, հայտարարել է, որ COVID-19-ի համավարակը հանգեցրել է համաշխարհային անկայունության եւ անորոշության զգալի մեծացմանը: Միակողմանի մոտեցումը, պրոտեքցիոնիզմը եւ հեգեմոնիզմը սպառնում են ամբողջ աշխարհում խաղաղությանն ու զարգացմանը: Միջազգային իրավիճակը բարդացել է, իսկ հակամարտություններն ու մարտահրավերները հաջորդել են մեկը մյուսին:

«Այդ բուռն փոփոխությունների առջեւ Չինաստանն ու Ռուսաստանն ամրապնդել են համագործակցությունը եւ միասին աշխատել կորոնավիրուսի համավարակի դեմ՝ լավ օրինակ լինելով միջազգային համագործակցության համար»,-նշել է նա:

Նրա խոսքով՝ չնայած համավարակը սահմանափակել է մարդկանց շփումը, Համացանցը դարձրել է տեղեկատվությունը հասանելի եւ կարեւոր դեր խաղացել կորոնավիրուսի դեմ պայքարի համաշխարհային ջանքերում:

«Համացանցում արագորեն տարածվում է հսկայական տեղեկատվություն, տվյալներ եւ անգամ ասեկոսեներ, ուստի ԶԼՄ-ները պետք է հանրությանը հաղորդեն հնարավորինս հավաստի ու ճիշտ ժամանակին տեղեկատվություն»,-նշել է Բելլա Չերկեսովան՝ ՌԴ թվային զարգացման, կապի եւ զանգվածային հաղորդակցությունների փոխնախարարը:

China Daily-ի գլխավոր խմբագիր Չժոու Շուչունն իր հերթին նշել է, որ համավարակն ուժգին ազդել է աշխարհի վրա, եւ համաշխարհային տնտեսության վերականգնումը բախվում է լուրջ խնդիրների հետ:

«Չինաստանն ու Ռուսաստանը միասին պայքարել են համավարակի դեմ, պաշտպանել բազմակողմանիության սկզբունքը, կայուն զարգացրել են երկկողմանի առեւտուրը եւ գրանցել նոր առաջընթաց երկկողմանի հարաբերություններում»,-նշել է նա:

Վերջին 11 ամսվա ընթացքում առաջին անգամ Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը հասել է 97,39 մլրդ դոլարի, իսկ 2021 թվականին ակնկալվում է, որ այն կգերազանցի 10 մլրդ դոլարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ