News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում սկանդալային գրառում է կատարել, այնուհետեւ ջնջել է գրառումը: Ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր գրառումը հասցրել են սքրին անել եւ տարածել սոցիալական ցանցում` սուր քննադատության արժանացնելով այն:

«Մտել են այլ պետության տարածք 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել: Հիմա տարածքի տերն ասում է գնացեք: Ասում են հայտարարության մեջ դրա մասին բան գրած չէ: էս է՞ ձեր մակարդակը: Ես որ գամ Ձեր տանը իմ գրասեղանը դնեմ ու եթե ասեք գնա՝ պատասխանեմ որ հայտարարության մեջ կետ չկա ձեր բնակարանի մասին, լավ կլինի՞»։

Նշենք, որ 168.am-ի տեղեկություններով այս տարվա օգոստոսին «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի գովազդային արշավն իրականացնելու համար պետբյուջեի հաշվին «Անտարես» հրատարակչությունը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հետ կնքել էր 21 միլիոն 500 հազար դրամի պայմանագիր։ Բացի այդ, Կառավարության դեռևս 2019 թվականի հոկտեմբերի 10-ի նիստի չզեկուցվող հարցերից մեկով էլ 48 մլն 900 հազար դրամ էր հատկացվել Հայաստանի վարչապետի աշխատակազմին՝ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու և պատշաճ ձևով հաղորդակցվելու նպատակով ցուցապաստառների տպագրության, գովազդային ծառայությունների ձեռքբերման համար։ Մեկ անձից գնումն իրականացրել էր դարձյալ «Անտարես» հրատարակչությունը։ Antifake.am-ի հաղորդմամբ ընդհանուր առմամբ՝ ընկերությունը պետական մարմիններին մինչև կառավարության հոկտեմբերի 10-ի որոշումը մատուցել է 87.317.862 ՀՀ դրամի ծառայություններ։ Իսկ կառավարության հոկտեմբերի 10-ի որոշմամբ ընկերությանը հատկացված 48.900.000 ՀՀ դրամի հետ միասին «Անտարես» ընկերությունը ՀՀ պետական բյուջեից՝ հարկատուների հաշվին ստացել է 136.217.862 ՀՀ դրամ։

 

Տպել
Ամենաշատ