News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Դեռեւս բարդ է ասել՝ հնարավոր կդառնա՞ արդյոք Հարավային Կովկասում վերականգնել միջազգային միջնորդական ձեւաչափի գործունեությունը, որը, մեղմ ասած, այնքան էլ արդյունավետ չէր, գրում է Անդրեյ Արեշեւը «Ռազմավարական մշակույթի հիմնադրամի» կայքում:

«Վերջերս Բաքու կատարած այցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ստացել են կոշտ արձագանք նախագահ Իլյամ Ալիեւի կողմից, որը չի դադարում կրկնել, որ ղարաբաղյան հակամարտությունը մնացել է անցյալում, իսկ Ղարաբաղի կարգավիճակը «անցել է դժոխք»: Պատերազմի վեց շաբաթներից հետո ռազմական գործողությունները հնարավոր եղավ դադարեցնել բացառապես Մոսկվայի ակտիվ միջնորդությամբ, մինչդեռ Ռոբերտ Օ’Բրայենի մտքերը տարածաշրջան «սկանդինավյան խաղաղապահներ» ուղարկելու մասին դատարկ խոսակցություն էր:

Օգտվելով Հայաստանում իշխանության պարալիզացումից՝ Բաքվում ձգտում են հաստատել իրենց համար շահավետ սահմանագծերը: Նախ՝ Սյունիքում, որտեղ վտանգի տակ է հայտնվել Գորիսը Կապանի եւ Մեղրիի, ինչպես նաեւ Վայոց Ձորն ու Գեղարքունիքը Սյունիքի հետ կապող հիմնական ճանապարհը, այսինքն՝ այն տարածքները, որոնք Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի շրջանավարտը դեկտեմբերի 10-ի իր ելույթում նշել է՝ որպես «պատմականորեն ադրբեջանական հողեր»: Իշխանությունը պահպանելու վրա կենտրոնացած Փաշինյանը եւ նրա մարդիկ կարծես թողնում են Ղարաբաղում մնացած «հայկական» մասի եւ Հայաստանի անվտանգության առանցքային հարցերի լուծումը ռուս զինծառայողների վրա: Ընդ որում՝ արեւմտամետ ԶԼՄ-ների կողմից ցանկացած միջադեպը կներկայացվի որպես հակառուսական փաստարկ՝ ի շատ Բաքվի եւ Անկարայի հետ «բարիդրացիական հարաբերությունների» հաստատմանը: Սյունիքի մարզի Կապան, Գորիս եւ բազմաթի սահմանամերձ գյուղեր դարձյալ հայտնվել են հրետակոծության եւ դիվերսիաների ուղիղ սպառնալիքի ներքո, ինչպես 1991-1992 թվականներին:

ԱՊՀ պետությունների գագաթնաժողովին Իլհամ Ալիեւի վերջերս ունեցած ելույթը վկայում է Փաշինյանի նկատմամբ նրա աջակցության մասին: Ադրբեջանի հետ սահմանի մասին պայմանագրի հիպոթետիկ ստորագրումը եւ Ղարաբաղից հայկական զորքի վերջնական դուրս բերումը, ինչպես դա պահանջում էր Բաքուն, Երեւանին կդրդեն նոր քաղաքական մտածողությանը՝ ղարաբաղցի հայերի աջակցության հրաժարումով, որոնք այսուհետ դիտարկվում են որպես «Ադրբեջանի քաղաքացիներ»: Այնուհետեւ նրանց մեծ մասի տեղափոխումը Հայաստան եւ Ռուսաստան միայն ժամանակի հարց է: Եւ նշանակում է, որ կչեղարկվի ռուս խաղաղապահ առաքելության անհրաժեշտությունը, որն արդեն դարձել է քողարկված հարձակումների օբյեկտ: Այսպես, Ադրբեջանում դժգոհություն էր առաջացրել Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերը ռուս խաղաղապահների հսկողության գոտու մեջ ներառելը, որոնք գրեթե ամբողջովին գրավվել էին թուրքերի օգնությամբ ադրբեջանական բանակի կողմից 2020 թվականի հոկտեմբերին:

Նոյեմբերին 10-ին ստորագրված հրադադարը, որին հաջորդում էր խաղաղապահ միջամտությունը, խանգարել էր Բաքվին գրավել Ղարաբաղի մնացած տարածքը, այդ թվում՝ Ստեփանակերտը: Նախագահ Ալիեւի որոշ ուղերձներից կարելի է եզրակացնել, որ Բաքուն համաձայնել էր Մոսկվայի կողմից խաղաղապահ առաքելության իրականացմանը Աղդամի, Քարվաճառի եւ Լաչինի շրջաններում Բաքվի հսկողությունը հաստատելու փոխարեն, որոնց համար մարտերը հղի էին մեծ կորուստներով:

Ռուս խաղաղապահների արագ տեղակայումը թույլ էր տվել Հայաստանին պահպանել Լեռնային Ղարաբաղի մի մասը: Դժգոհություն են հայտնում խաղաղապահների մեծ թվի կապակցությամբ, որոնք գերազանցում են 1960-ը ՌԴ նախագահը հրամանով ստեղծված Միջկառավարական հումանիտար կենտրոնի աշխատակիցների հաշվին, որտեղ ներառված են ՌԴ ԱԻՆ մասնագետները եւ այլ հումանիտար գործողությունների համար պատասխանատու ռազմականացված կառույցների ներկայացուցիչները:

Հրադադարի մասին հայտարարությունը չի պարունակում հղումներ Լեռնային Ղարաբաղի իրավական կամ քաղաքական կարգավիճակի վերաբերյալ: Փաստացի այն կիսվել է հարավային մասի, որը վերահսկում է Բաքուն (նախկին ԼՂԻՄ տարածքի 40 տոկոսը), եւ մնացած տարածքի, որը պաշտպանում են ռուս խաղաղապահները: Սակայն տեղանքի ռելիեֆն ու հակադրված կողմերի դիրքերը ենթադրում են բազմաթիվ «մոխրագույն գոտիների» ձեւավորում, որոնք ունակ են լուրջ խնդիրներ առաջացնել:

Լոգիստիկան հեշտացնելու համար ռուսական եւ հայկական կողմերը դիտարկում են Ասկերանի շրջանի օդանավակայանի վերականգնման եւ արդիականացման հնարավորությունը, ինչը կնշանակի Ռուսաստանի եւ Արցախի միջեւ ուղիղ հաղորդակցման ստեղծում: Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Ռ.Մուրադովի ջերմ հանդիպումը, ինչպես նաեւ ռուս խաղաղապահների եւ սեպարատիստների միջեւ հեռավորության բացակայությունը դժգոհություն է առաջացնում Բաքվում:

Լայն իմաստով, ղարաբաղյան հակամարտությունը դիտարկվում է Ռուսաստանի կայսերական փնտրտուքների համատեքստում, որոնք ձգտում են հայերի միջոցով ամրապնդվել Անդրկովկասում: Հատկանշական է, որ Հեյդար Ալիեւը 1990-ականների սկզբում մերժում էր ռուս զինվորական կոնտինգենտի տեղակայումը Ղարաբաղում, ընդ որում՝ այն ժամանակ Ադրբեջանը շատ ավելի թույլ էր, քանի ներկայում:

Իրավիճակը կայունացնելու գործում Մոսկվայի ջանքերին «համաչափ եւ հավասարեցնող» գործոն կլինի նեոօսմանյան Թուրքիան, որը գործում է Անդրկովկասում, այդ թվում՝ որպես Վաշինգտոնի եւ հատկապես, Լոնդոնի մտերիմ գործընկեր: Անկարայի համար չկա անհրաժեշտություն փնտրել բալանս հակամարտող կողմերի շրջանում, որոնցից մեկը լրջորեն թուլացել է  պատերազմի եւ սուր ներքաղաքական ճգնաժամի հետեւանքով: Անկարայի եւ Բաքվի միջեւ կապերի մակարդակը թույլ է տալիս մեծացնել թուրքական ներկայությունը եւ այդ ժամանակ ռուս խաղաղապահների գործունեության հնարավոր խնդիրները Ադրբեջանում հասարակական կարծիքի համար կխաղան հօգուտ Անկարայի:

Վերոնշյալ տեղեկատվությունը չի հեշտացնում ռուս խաղաղապահ գործողությունն անկայուն, արագ փոփոխվող տարածաշրջանում, այլ ձեռք է բերում նոր չափումներ Անդրկովկասում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ