News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա կատարած եռօրյա մասնավոր այցն ավարտվել է, նա արդեն վերադարձել է։ Թե ինչ այցի մասին է խոսքը, Քոչարյանի գրասենյակը չի մեկնաբանում։

«Մասնավոր այց է եղել, այլ տեղեկություն չունեմ հաղորդելու»,- ասաց Վիկտեր Սողոմոնյանը։ Ճի՞շտ է, որ մեկնել էր՝ մասնակցելու «Սիստեմա»-ի նիստերին, նա հաստատեց։

Մեր տեղեկություններով, Քոչարյանը մի քանի տարի չէր մասնակցել «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի տարեկան ժողովին, որի խորհրդի անդամ է՝ անկախ տնօրեն։ Բայց Մոսկվա մեկնելու նպատակներից մեկն էլ քաղաքական հանդիպումներն են եղել։

Ու թեեւ որդին՝ Լեւոն Քոչարյանն ասաց, որ «ամեն ինչ լավ է անցել», չմանրամասնելով, կարող ենք ենթադրել, որ նշանակալից հանդիպումներ չեն եղել, հակառակ պարագայում գոնե կարճ հաղորդագրություն կտարածեին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ...
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է...
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները...
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
Ամենաշատ