News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս շաբաթ մի քանի պորտալներ հայտնել են, որ ՌԴ ԶՈՒ զորքերի ՀՕՊ ռազմական ակադեմիայի մասնագետները կատարել են Լեռնային Ղարաբաղում հայկական հակաօդային պաշտպանության միջոցների մեծածավալ կորուստների եւ թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքերի փաստացի լիակատար գերիշխման մանրակրկիտ վերլուծություն, գրում է «Գազետա.Ru»-ի ռազմական մեկնաբան Միխայիլ Խոդարյոնոկը:

«Պարզվել է, որ ամեն ինչի մեղավորը թուրքական դրոնների ԱՑՄ (արդյունավետ ցրման մակերես) չափից ավելի փոքր ցուցանիշն է, ինչը եւ թույլ չի տվել ԱԹՍ-ները ժամանակին հայտնաբերել՝ վերջիններին հնարավորություն տալով հաջողությամբ կրակ արձակել»,- նշված է հոդվածներից մեկում:

Վկայակոչելով ՌԴ ԶՈՒ զորքերի ՀՕՊ ռազմական ակադեմիայի ներկայացուցիչներին՝ հրապարակումներում նշվում է, որ այնպիսի ՀՕՊ համակարգերի հրաձգարանային փորձարկումների ժամանակ, ինչպիսին են՝ «Բուկ-Մ1»-ը, «Տոր-Մ1»-ը ու «Օսա-ԱԿՄ»-ն, «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային թնդանոթային համալիրը եւ «Տունգուսկա-Մ1»-ը, իբր ցուցադրվում է դրանց ցածր արդյունավետություն՝ 0,01 քառ.մետրից պակաս ԱՑՄ-ով փոքրաչափ ԱԹՍ-ների գործողության դեպքում, մինչդեռ թուրքական հարվածային ԱԹՍ-ների այս ցուցանիշը գրեթե համապատասխանում է այդ մեծությանը:

«Գազետա.Ru»-ի աղբյուրները, սակայն, հայտարարել են, որ Խորհրդային Միության մարշալ Ա.Մ. Վասիլեւսկու անվան զորքերի հակաօդային պաշտպանության ռազմական ակադեմիան վերեւում բերված տեղեկությունների հետ ոչ մի կապ չունի: Բուհի ներկայացուցիչները այդ հարցերով ոչ մեկի հետ չեն շփվել եւ ոչ մի  «հրաձգարանային փորձարկումներ» չեն եղել, որոնցում կհայտնաբերվեր ռուսական ՀՕՊ միջոցների «ցածր արդյունավետությունը»:

Ըստ էության, այստեղ կարելի էր վերջակետ դնել, բայց պատմությունը զարգացում է ունեցել, եւ ռուսական մի քանի լրատվամիջոցներ հոդվածներ են հրապարակել՝ «Ռուսաստանում բացատրել են ղարաբաղյան հակամարտությունում ՀՕՊ ժամանակակից միջոցների անարդյունավետությունը» տիպի վերնագրերով:

Ուշադրություն դարձնենք՝ հատկապես Ռուսաստանում: Մինչդեռ «Գազետա.Ru»-ի աղբյուրները նշում են, որ այս տեղեկություններն արտացոլում են ռուսական սպառազինությունը վարկաբեկելու օտարերկրյա պետությունների ջանքերը: Հայրենական այն լրատվամիջոցները, որոնք այս տեղեկությունները տիրաժավորել են, կարող էին գոնե ուշադրություն դարձնել առաջին հայացքից աննշան որոշ մանրուքների:

Օրինակ՝ «ամեն ինչի մեղավորը թուրքական դրոնների ԱՑՄ չափից ավելի փոքր ցուցաանիշն» է: Մինչդեռ Bayraktar TB2 ԱԹՍ-ի միայն թեւերի բացվածքը 12 մետր է, իսկ սարքի երկարությունը կազմում է 6,5 մետր: Գործնականում ցանկացած ռադիոտեղորոշման կայանի համար սա Ան-2-ի նման առավել քան նկատելի եւ կոնտրաստային թիրախ է: Իսկ ԱԹՍ-ի արագությունը (130 կմ/ժամ) եւ թռիչքի բարձրությունը Bayraktar-ը միանգամայն պարզ թիրախ են դարձնում գործնականում ցանկացած ԶՀՀ-ի համար:

Զգալիորեն ավելի փոքր ԱՑՄ ունի իսրայելական «Israel Aerospace Industries» ընկերության մշակած պարեկող Harop-ի ռազմամթերքը: Բայց այս ԱԹՍ-ներն ամենեւին մանրադիտակային չափերի չեն: Սարքի երկարությունը հասնում է 2,5 մետրի, իսկ թեւերի բացվածքը՝ 3 մետրի: Harop-ի արտացոլող մակերեւույթի մակերեսը գնահատվում է շուրջ 0,5 քառ.մետր:

Խոսելով Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի պարտության մասին՝ պետք է հիշել, որ Երեւանում առանձին քաղաքական գործիչներ պարբերաբար առաջ են տանում ռուսական զենքի եւ հատկապես ՀՕՊ միջոցների հասցեին տարբեր տեսակի մեղադրանքներ:

Սակայն «Gazeta.ru»-ի աղբյուրների տվյալների համաձայն՝ նույն Սիրիայում սպառազինության նոր նմուշներն իրենց դրսեւորում են լավագույն կողմից: Նույն «Բուկ» ԶՀՀ-ն, ինչպես պարբերականին հայտնել է պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը, տապալում է «Բայրաքթարները»:

Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի անհաջողությունների եւ պարտության պատճառները ոչ թե ռուսական սպառազինությունների որակն է, այլ ոչ բավարար պատրաստվածությունը, ընդ որում՝ սկսած ռազմական գործողությունների թատերաբեմի օպերատիվ սարքավորումներից եւ վերջացրած մի շարք մասնագետների վարժվածության մակարդակով: «Gazeta.ru»-ի իրազեկ աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ այն բացահայտ ցածր է:

Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի խոսքով՝ հայ քաղաքական գործիչներն ու զինվորականները չեն պատրաստվել հակառակորդի հետ մասշտաբային զինված հակամարտության: Նրանք իրենց հանգստացրել են այն մտքով, որ ֆորս-մաժորային իրավիճակում իրենց օգնության կգա բանակցային մարմինը, որը չունի ո՛չ լիազորություններ, ո՛չ նախապես հատկացված ռազմական զորախումբ ադրբեջանական կողմի հարձակումը ուժով կանխելու համար: «Սպայական կազմի ավելի քան 70 տոկոսն իրենց տեղում չէ: Եղել են նաեւ փախուստի դեպքեր: Դա խոսում է վերջին 10 տարում կադրային քաղաքականության մասին:

Բոլոր նրանք, ովքեր վերջին 10 տարում եղել են շտաբների պետեր, նախարարներ, գլխավոր հրամանատարներ, պատասխանատու են: Պետք է պետական դավաճանության մասին գործ բացել եւ հետաքննել: Պատերազմը պարտվել են ոչ թե զինվորները, ոչ թե ժողովուրդը, այլ ղեկավարությունը»,- ասել է Բաբայանը:

Ադրբեջանական կողմը երկար ժամանակ պատրաստվել է ԼՂՀ շփման գծում հայերի պաշտպանությունը կոտրելուն՝ պահուստներ կուտակելով եւ հետախուզություն անցկացնելով: Հայկական կողմը հակառակորդի գործողություններին պատասխանել է դրվագային եւ անհամակարգային:

Որպես հետեւանք պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Բաբայանի խոսքով, Ղարաբաղում հայերը ադրբեջանական հարվածներից 15 րոպեում կորցրել են ՀՕՊ համալիրների մինչեւ 50 տոկոսն ու հրետանային նյութական մասի մինչեւ 40 տոկոսը:

Ստացվում է, որ սպառազինության եւ ռազմատեխնիկայի տակտիկական-տեխնիկական բնութագրերը ամենեւին գլխավոր դեր չեն ունեցել այդ զինված հակամարտությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ