News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 26
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Որոտան բնակավայրի վարչական շրջանի տներից մեկի տան տերերին ադրբեջանցիները մեկ ժամ ժամանակ են տվել այն ազատելու համար։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Որոտան բնակավայրի վարչական ղեկավար Սուրիկ Օհանջանյանից։

Նա պատմեց, որ ադրբեջանցիները GPS-ով սահմանազատում էին տարածքը, որի ընթացքում որոշել են՝ տներից մեկը նույնպես անցնում է Ադրբեջանին։

«Իրենք ասում են՝ մեր տարածքն է, մենք ասում ենք՝ մեր տարածքն է։ Սա օրինական կառույց է, փաստաթղթերով կա ամեն ինչը։ Գնացել էինք բանակցելու մենք, ռուս սահմանապահներն ու ադրբեջանցիները։ Եկանք այն եզրահանգմանը, որ երկու կողմն էլ այդ տարածքը լքեն, մինչեւ ռուս սահմանապահների ղեկավարը քննարկի վերադասների հետ այդ հարցը եւ ըստ այդմ կհասկանան՝ ում է պատկանում»,- պատմեց Օհանջանյանը։

Սուրիկ Օհանջանյանը նկարագրեց, թե ինչ շինության մասին է խոսքը. «Երկհարկանի շենք է, որի մի մասը բնակության համար տուն է, մի մասն էլ՝ կիսակառույց սրճարան։ Հիմա տան անդամներն արդեն այնտեղ չեն՝ անվտանգությունից ելնելով»։

Հարցին՝ ի՞նչ տրամադրություն է այս պահին գյուղում՝ Օհանջանյանն ասաց. «Եթե ամեն օր մետր-մետր առաջ են գալիս, թուրքն էլ մի ժամ ժամանակ է տալիս, ավտոմատ խուճապ է սկսվում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արարատ Միրզոյանն ու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը քննարկել են ռազմագերիների վերադարձի հարցը
Արարատ Միրզոյանը Գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրել 2020թ. աշնանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ…
Ֆոտոպատմության ցուցադրություն՝ նվիրված Արցախյան պատերազմի մասնակիցների
Ֆոտոպատմության հեղինակն է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Նազարենկոն…
Նախարարները մտահոգություն են հայտնել արցախյան պատերազմում Ադրբեջանի կողմից վարձկան ահաբեկիչների ներգրավման առնչությամբ
Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ճգնաժամի առաջին իսկ օրվանից…
ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձ է ձերբակալվել. ԱԱԾ-ի բացահայտումը
Հիշատակված գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 2,277,323,840 ՀՀ դրամի…
Ադրբեջանը՝ հաղթելով պայմանավորված պատերազմում, ջախջախիչ պարտություն է կրում դիվանագիտական ճակատում. Ղազինյան
Ալիևի ու Փաշինյանի միջև սև կատու է անցել, արդեն պարզ է…
Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն
Որոնումներ այսօր չեն իրականացվել: Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն...