News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունաստանը կարող է ստանձնել Թուրքիայի դերը` որպես ՆԱՏՕ-ի առաջատար օդային տերություն Միջերկրական ծովի արեւելյան հատվածում, հայտնում է Պենտագոնին առընթեր RealClearDefense (RCD) ռազմական լրատվական կայքը:

Հունաստանի կողմից ամերիկյան F-35  կործանիչի ձեռքբերումը` ավելի քան հարյուր F-16 կործանիչով գոյություն ունեցող օդուժի հետ միասին, այն ՆԱՏՕ-ի հարավային թեւի պատվարը կդարձնի:

Աթենքը գործարք է կնքել Վաշինգթոնի հետ հինգերորդ սերնդի կատարելագործված կործանիչների գնման համար եւ արդեն ստացել է վեց միավոր, որոնք ի սկզբանե նախատեսված էին Թուրքիային վաճառքի համար:

2019-ին Միացյալ Նահանգները հեռացրեցին Թուրքիային F-35-ի արտադրության եւ գնումների ծրագրից` ի պատասխան ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգի մատակարարմանը: ՆԱՏՕ-ն հայտարարել էր, որ հոկտեմբերին Թուրքիայի կողմից փորձարկված С-400-ները սպառնում են իր պաշտպանական ցանցի անվտանգությանը:

«F-35-ը ռուսական ագրեսիայի զսպման ռազմական դաշինքի ծրագրերի հիմնական տարրն է դարձել: Օդանավի կենսունակությունը եւ ունիվերսալությունը ապահովում են մարտական ​​առավելությունները,  որոնց հետ Ռուսաստանը չի կարող համեմատվել, իսկ ՆԱՏՕ-ի անդամներից շատերի կողմից դրա ընդունումը երաշխավորում է, որ տարբեր օդուժեր արդյունավետորեն կսինխրոնիզացվեն մարտերում: Թուրքիայի ավելի ջերմ հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ տարաձայնությունները Եվրամիության հետ Հունաստանն ավելի գրավիչ թեկնածու են դարձնում: ԱՄՆ-ն արդեն դիտարկում է Կրետեում գտնվող «Հերակլիոն» ավիաբազան` Ինջիրլիքում գտնվող թուրքական ավիաբազայից հրաժարվելու համար», - գրում է պորտալը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ