News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2020 թվականի դեկտեմբերի 23-ին առցանց եղանակով անցկացվել է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Մոլդովայի և Ղրղզստանի քրեակատարողական ծառայությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի, ԱՊՀ անդամ պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի, ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման Բյուրոյի, ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները։

Նիստում քննարկվել են ոլորտում իրավիճակի մասին տեղեկատվության փոխանակմանն ու փոխգործակցությանը, հանցավորության դեմ պայքարին, ահաբեկչության և ծայրահեղական բնույթի այլ բռնի դրսևորումների դեմ համատեղ միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև կադրերի պատրաստմանն առնչվող հարցեր, որոնց արդյունքներով ստորագրվել են մի շարք կարևոր որոշումներ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև քրեակատարողական հիմնարկներում Covid-19 կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումներին։

Որոշվել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2021 թվականին՝ Ղրղզստանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ