News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ հետ համատեղ ահաբեկչական հարձակման նախապատրաստում են կանխել Մախաչկալայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ՌԴ ԱԴԾ:

«Անվտանգության դաշնային ծառայությունը Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ հետ համատեղ  ահաբեկչական գործողության նախապատրաստում է կանխել Դաղստանի Հանրապետության Մախաչկալա քաղաքում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դեկտեմբերի 25-ին ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության չորս անդամ:

«Խմբի անդամները նախատեսում էին պայթուցիկ սարք գործի դնել իրավապահ մարմինների վարչական շենքերից մեկի մոտ, ինչին պետք է զինված հարձակում հաջորդեր Դաղստանի հանրապետության ՆԳՆ աշխատակիցների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաեւ, որ ձերբակալված ահաբեկիչների մոտ զենք, զինամթերք, պայթուցիկ սարք է հայտնաբերվել, իսկ հեռախոսների մեջ` նամակագրություն օտարերկրյա համակարգողների հետ:

Հաղորդագրության համաձայն` դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի Դաշնությունում արգելված խմբավորման բջիջի չորս անդամ է ձերբակալվել:

«Գաղտնի բնակության վայրում ահաբեկիչների կողմից սարքավորված թաքստոցում հրազեն եւ սառը զենք, մեծ քանակությամբ զինամթերք, պայթուցիկ սարք, իսկ բջջային հեռախոսներում նամակագրություններ են հայտնաբերվել արտերկրում ահաբեկչական գործունեության համակարգողների հետ»,- ասված է հայտարարության մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ