Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած ձյուդոյի Աշխարհի գավաթի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Նազարյանը 66 կգ քաշային կարգում հասել է կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է ապագա հաղթող ռումինացի Դան Գեորգիե Ֆասիեին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում եւս Նազարյանը պարտություն է կրել: Մրցակիցը լեհ Պավել Զագրոդնիկն էր: