News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունվարի 2-ին Երկրի եւ Արեգակի միջեւ հեռավորությունը կլինի տարվա մեջ նվազագույնը: Դրա պատճառով արեգակնային սկավառակի տեսանելի տրամագիծը կլինի շուրջ 3 տոկոսով ավելի մեծ, քան հուլիսին: Այս մասին հայտնում է Մոսկվայի պլանետարիումի մամուլի ծառայությունը:

«Շաբաթ՝ հունվարի 2-ին, Երկիրը կհայտնվի Արեգակից ամենամոտ հեռավորությամբ, ինչը մեզ թույլ կտա տեսնել 2021 թվականին Արեգակի ամենամեծ սկավառակը: Տեսանելի տրամագիծը կլինի առավելագույնը, ինչի հետեւանքով երկնային լուսատուի սկավառակը 3 տոկոսով ավելի մեծ կերեւա, քան հուլիսի սկզբին, երբ այդ հեռավորությունը առավելագույնն է»,- հստակեցրել են պլանետարիումից:

Այդ օրը Երկրի եւ Արեգակի միջեւ հեռավորությունը կկազմի մոտ 147 մլն կմ: Այդ պահին Երկիրը կգտնվի արեւամերձ կետում՝ իր ուղեծրի Արեգակին ամենամոտ կետում, որը նա անցնում է տարեկան մեկ անգամ: Երկիրն ամենահեռավոր կետը՝ աֆելիան, անցնում է հուլիսի սկզբին՝ հայտնվելով Արեգակից ավելի քան 152 մլն կմ հեռավորությամբ:

Մոլորակը Արեգակի շուրջը ամբողջական պտույտը կատարում է 365 օր 6 ժամ 9 րոպե 10 վայրկյանում: Երկիրն Արեգակի շուրջը պտտվում է էլիպսաձեւ ուղեծրով՝ 29,765 կմ/վրկ միջին արագությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ