News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից մենք պետք է մեծ ուշադրություն հատկացնենք առկա փաստերին: Այսպես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ձեւավորվել է 1991 թվականին՝ խորհրդային եւ միջազգային իրավունքի կապակցությամբ: Այդ մասին հունվարի 7-ին «Ազգային աղետ եւ պարգեւատրում: Իրավական բաղադրիչը» համաժողովի ժամանակ հայտարարել է փաստաբան Վարդան Պողոսյանը:

Նա նշել է, որ անհրաժեշտ է գիտակցել եւ միջազգային հարաբերությունների շրջանակում հասնել նրան, որ անցած տարի Ղարաբաղում սեպտեմբերին, հոկտեմբերին եւ նոյեմբերին տեղի ունեցածը միջազգային հանրության կողմից բնութագրվի որպես ագրեսիա պետության դեմ: «Դա Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքով արգելված ուժի գործադրում էր»,-պարզաբանել է Պողոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային հարցը պետք է դառնա այն, որ միջազգային ատյաններում, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում դատապարտվեն Ղարաբաղում հայկական կողմից կորուստները: Վարդան Պողոսյանը նաեւ հավելել է, որ Հայաստանը պետք է իր առջեւ խնդիր դնի Ադրբեջանի կողմից զբաղեցրած տարածքները դեօկուպացնելու վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ