Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կոչ է արել ընդունել Թուրքիային ԵՄ կազմում բրեքզիթից հետո, հաղորդում է ՌԻԱ նովոստին:
«Մենք չենք հրաժարվել ԵՄ-ին լիարժեք անդամակցելու ձգտումից: Ահագնացող անորոշությունը, որն իր հետ բերել է բրեքզիթը, կվերանա միայն այն բանից հետո, երբ Թուրքիան անդամակցություն ստանա»,-Անկարայում ելույթի ժամանակ ասել է Էրդողանը: