News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի YouTube տեսահոսթինգի ղեկավարությունը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հաշվից հեռացրել է վերջին տեսանյութը եւ 7 օրով կասեցրել տեսահոլովակներ հրապարակելու եւ հեռարձակումներ կատարելու հնարավորությունը: Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով հոսթինգի հայտարարությունը:

«Մանրակրկիտ ստուգումից հետո եւ բռնության առաջացման մշտապես գոյություն ունեցող հավանականության կապակցությամբ մտավախությունների լույսի ներքո մենք հեռացրել ենք նոր կոնտենտը, որ ներբեռնվել էր Դոնալդ Թրամփի ալիքում, եւ նախազգուշացում ենք թողարկել կապված կոնտենտի վերաբերյալ, որը պարունակում է բռնության հրահրում, մեր քաղաքականության խախտման հետ,- պորտալը մեջբերում է YouTube-ի հայտարարությունը: - Արդյունքում՝ նախազգուշացումների մեր վաղեմի համակարգի համաձայն հիմա ալիքը չի կարող նոր տեսանյութ բեռնել կամ ուղիղ հեռարձակումներ կատարել նվազագույնը 7 օր, որը կարող է երկարաձգվել»:

Axios-ը նշում է, որ տեսահոսթինգը կասեցրել է նաեւ ամերիկյան առաջնորդի ալիքում մնացած տեսանյութերը մեկնաբանելու հնարավորությունը՝ վկայակոչելով բռնության սադրանքի հնարավոր վտանգը:

Ավելի վաղ Twitter ընկերությունը հայտարարել էր, որ մշտական հիմունքով փակել է Թրամփի անձնական հաշվին հասանելիությունը՝ նրա կողմից կանոնների խախտման պատճառով, ինչպես նաեւ կապված մտավախությունների հետ, որ նա կարող է անկարգությունների հրահրման փորձ կատարել: Նրան մինչեւ լիազորությունների ավարտը գրելու հնարավորությունից զրկել են նաեւ Facebook-ն ու Instagram-ը: Դրանից բացի, Apple ընկերությունը ժամանակվորապես իր բջջային հավելվածների App Store խանութից հանել է Parler միկրոբլոգների ծառայությունը, որը տարածված է ԱՄՆ գործող նախագահի կողմնակիցների շրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ