News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Այսօր խնդիր է դրված թույլ չտալու զբոսաշրջային ոլորտի փլուզում, իսկ դրա համար պետք է տուրիզմի զարգացման համալիր ծրագրեր իրականացնել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Նրա խոսքով՝ հյուրանոցների եւ տուրօպերատորների աշխատանքը պարզապես կանգնած է: «Իհարկե, կառավարության աջակցության ծրագրերը ինչ-որ առումով նպաստել են աշխատատեղերը պահպանելուն, սակայն կարեւոր էր դրանք սահմանել՝ հաշվի առնելով ոլորտի առանձնահատկությունը: Վարկի մարման արտոնյալ ժամկետը պետք էր սահմանել ոչ թե 6 ամսով, այլ մեկ տարով: Այժմ այդ վարկերը մարելու համար հնարավորություն չկա: Պետք է քննարկել եւ երկարաձգել վարկերի մարման ժամկետները մինչեւ 2021 թվականի ապրիլ: Բացի այդ, եթե 23-րդ ծրագրով աջակցությունը դադարեցվի, ապա ոլորտը կհայտնվի ծանր վիճակում: Այդ ամենը խոսում է այն մասին, որ ծրագրերի իրականացման դեպքում շատ կարեւոր է հաշվի առնել մասնավոր ոլորտի կարծիքը: Համակարգային օրենսդրական փոփոխությունների շրջանակում անհրաժեշտ է նաեւ սահմանել ընդհանուր տեղեկատվական բազա, որպեսզի հնարավորություն լինի օբյեկտիվորեն վերլուծել շուկան: Անհնար է առանց տուրիզմի ապահովել երկնշանակ տնտեսական աճ, ինչի մասին վերջերս ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը»,-նշեց նա:  

Փորձագետն ընդգծեց մինչեւ 2024 թվականի տուրիզմի զարգացման հայեցակարգի մշակման կարեւորությունը: «Այստեղ պետք է հաշվի առնվեն նաեւ նոր պայմաններում Ղարաբաղի տուրիզմի զարգացման առանձնահատկությունները, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաարգելափակումը պետք է համապատասխանի մեր տուրիզմի զարգացման շահերին: Բացի այդ, կարեւոր է ակտիվորեն ֆինանսավորել տուրիզմի մարքեթինգը, ինչը մեզ մոտ՝ ի տարբերություն այլ տուրիստական երկրների, տեղի չի ունենում: Շատ կարեւոր է տարածաշրջանում քաղաքական կայունությունը: Այցելության համար անցանկալի պետությունների ցուցակում հայտնվելու ռիսկից խուսափելու համար պետք է աշխարհին հասցնել, որ երկիրն անվտանգ է զբոսաշրջիկների համար»,-եզրափակեց Ապրեսյանը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ