News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 26
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Լիբանանի նշանակված վարչապետ Սաադ Հարիրիի վերջերս Թուրքիա կատարած այցը ուղեկցվեց Անկարայի եւ Ռիադի բանակցությունների դռները բացելու արաբական մանդատով, հաղորդում է MEMO-ն՝ հղում անելով լիբանանյան Al-Jadeed հեռուստաալիքին:

Այս շաբաթվա սկզբին Հարիրիի չհայտարարված այցը Ստամբուլ եւ նրա «անձնական հանդիպումը» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նպատակ ունեին ԱՄԷ-ի հավանությամբ բացել բանակցությունները Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ, հաղորդում է հեռուստաալիքը:

Անցյալ ուրբաթ Հարիրին անակնկալ այց էր կատարել Թուրքիա:

Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ Էրդողանի ստամբուլյան նստավայրում երկու ժամ տեւած «փակ» հանդիպումը նվիրված է եղել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին եւ կապերի «խորացմանն ու ամրապնդմանը»՝ առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու:

Միաժամանակ, Հարիրիի գրասենյակը հայտարարել է, որ նա եւ Էրդողանը քննարկել են նաեւ «փլուզումը կասեցնելու եւ Բեյրութը վերականգնելու ջանքերին աջակցելու ուղիները, հենց որ Լիբանանում նոր կառավարություն ձեւավորվի»:

Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան մի քանի տարի տարաձայնություններ ունեին իրենց արտաքին քաղաքականության եւ տարածաշրջանային խնդիրների նկատմամբ վերաբերմունքի հարցում: 2018-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը կտրուկ սրել էր լարվածությունը: Սակայն վերջին շրջանում հարաբերությունները կարծես թե ջերմացել են, եւ երկու երկրների ղեկավարները խոստացել են բարելավել երկկողմ հարաբերությունները: Վերլուծաբանները կարծում են, որ դա կարող է արվել իշխանության եկող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հանգստացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ