News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայում Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով գտել են արդեն 34 զոհվածի, հայտնում է Guardian-ը: Միայն Մամուջ քաղաքում զոհվել է 26 մարդ, լրագրողներին ասել է տարերային աղետների հետեւանքների վերացման տեղական գործակալության ղեկավար Ալի Ռահմանը:

Տուժածների թիվը արդեն հասնում է հարյուրավորների:

6,2 մագնիտուդ հզորությամբ  երկրաշարժը տեղի է ունեցել հունվարի 15-ին տեղական ժամանակով գիշերը ժամը 1-ի սահմաններում, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մաջենե քաղաքից 6 կմ հյուսիս արեւելք, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Երկրաշարժն առաջացրել է բազմաթիվ սողանքներ: Կղզում ավերվել են մեծ թվով շենքեր եւ կամուրջներ, մարդիկ հայտնվել են փլվածքների տակ: Տուժած տարածքներում էլեկտրամատակարարումը խափանվել է եւ կապ չկա:

Ականատեսների խոսքով՝ Մամուջում ամբողջությամբ ավերվել է հիվանդանոցը, որտեղ եղել են առնվազ 6 պացիենտներ եւ նրանց ազգականները: Վնասվել է նաեւ քաղաքային օդանավակայանի շենքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ