News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարկային տեսուչի աշխատանքին խոչընդոտելու համար տուգանք կսահմանվի մինչեւ 500 հազար դրամի չափով: Այս մասին ԱԺ նիստում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Տուգանքը, նրա խոսքով, կսահմանվի այն դեպքերում, երբ ձեռնարկությունների ղեկավարները եւ աշխատակիցները կամ տարբեր անհատներ կխոչընդոտեն հարկային տեսուչի օրինական ստուգումներին:

«Գործող օրենսդրության համաձայն՝ տուգանքը նախատեսվում է միայն հարկային ստուգումների կատարման դեպքում: Այժմ այն տարածվում է նաեւ խախտումների վրա, որոնք թույլ են տրվել վերահսկողական միջոցառումների ընթացքում»,-պարզաբանեց ՊԵԿ նախագահը:

Առաջին նման խախտման համար տուգանքը կկազմի 250 հազար դրամ: Կրկնակի խախտման դեպքում այն կկրկնապատկվի մինչեւ 500 հազար դրամ:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ