News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Լուսավոր Հայաստանը» միշտ աջակցել է այն տեսակետին, որ պետք է նոր հակակոռուպցիոն մարմին ստեղծվի, սակայն կառավարությունն ու «Իմ քայլը» դեմ են դրան: Այս մասին «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Նրա խոսքով՝ փաստացի Հայաստանում ստեղծվում է նոր հակակոռուպցիոն մարմին, որի ղեկավար կնշանակվի վարչապետի հրամանով:

«Դա մեզ համար պարզապես անթույլատրելի է: Նման հակակոռուպցիոն գերատեսչությունների ձեւավորման մասով պրոֆեսիոնալ հետազոտությունները ցույց են տվել, որ նման բացասական փորձ արդեն գրանցվել է Լեհաստանում»,-ասաց նա:

Նա նշեց, որ նման դեպքերում սպառնալիք է առաջանում, որ այդ գերատեսչությունը կարող է կորցնել իր անկախությունն ու անաչառությունը:

Այդ կապացությամբ նա առաջարկեց փոխել հակակոռուպցիոն նոր գերատեսչության ղեկավարի նշանակման մեխանիզմը՝ առաջարկելով տվյալ լիազորությունները փոխանցել ԱԺ-ին, որպեսզի իշխանությունն ընդդիմության վրա ճնշման նոր լծակներ չունենա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ