News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չկա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն», կա «Քեմալիստական պայմանագիր» կուսակցություն։ Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Արագած Ախոյանը։

«Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ի հետ համագործակցելը վատ բան չէ, եթե այն ազնիվ է եւ օգուտ է բերում պետությանը արտաքին անվտանգության հարցերի շուրջ։ Կոնկրետ պարոն Մինասյանի բացահայտումը ուղղակի աբսուրդ է։ ԱԱԾ-ն տվյալ երկրի ողնաշարն է, որը պետք է իմանա ամեն ինչ։ Այսօր մեր ամբողջ իշխանությունը լցված է օտարերկրյա գործակալներով, որոնք սպասարկում են թշնամի երկրների շահերը։ Ինձ համար չկա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն», կա «Քեմալիստական պայմանագիր» կուսակցություն։ Նիկոլ, դու մինչեւ ե՞րբ ես քո կեղտոտ լվացքը փռելու աշխարհի առջեւ։ Մինչեւ ե՞րբ ես մեր երկիրը որակազրկելու։ Պատերազմի երկրորդ փուլն է սկսվելու։ Մեր երկրում հիմա ինքնաոչնչացման պրոցես է սկսվել»,- ասաց Արագած Ախոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ