News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Շուշին եւ Քարվաճառը ազատագրածներին դատապարտելու փորձերը նպաստեցին նրան, ինչ տեղի ունեցավ երկու ամիս առաջ: Այս մասին դատական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Երբ 2,5 տարի փորձում են դատել Շուշին եւ Քարվաճառը ազատագրողներին, դա ուղիղ նպաստել է այն ամենին, ինչ տեղի ունեցավ երկու ամիս առաջ։ Կա ասացվածք, երբ ազգը չի գնահատում իր հերոսներին, մնում է առանց հերոսների: Երբ մարդիկ աջակցում են այն պաշտոնյաներին, որոնք ուղղակի պաասխանատու են տեղի ունեցածի՝ հողերի կորստի, զոհերի եւ անհետ կորածների համար, կամա թե ակամա, չարամտությամբ, թե չմտածելով հետևանքների մասին, նպաստել են դրան: Դա իմ համոզմունքն է, եւ ես այդ մասին ասելու եմ ամեն տեղ, ներառյալ այս դատական նիստին»,-ասաց Քոչարյանը:

«Իմ նկատմամբ մեղադրանքի մեխը արտակարգ դրություն մտցնելն է՝ 20 օրով և սահմանափակումներ մտցնելը: Արդեն մեկ տարի է՝ ապրում ենք ռազմական դրության կամ արտակարգ դրության պայմաններում: Երկու ամիս է՝ պատերազմ չկա, եւ ռազմական դրությունը պահպանվում է: Դատախազներն այստեղ անելիք ունե՞ն, թե ոչ։ Կորոնավիրուսի դեմ պայքարի քողի տակ քանի ամիս պահեցին ԱԴ–ն։ Դրա մասին կես բառ ասա՞ց դատախազությունը: Դուք դա նորմա՞լ եք համարում: Ես փորձում էի հասկանալ՝ հիմա ո՞ւմ է պետք ռազմական դրությունը: Ռազմական դրության ժամանակ թուրքը մտնում է Շուռնուխ եւ պահանջում ազատել տները: Իսկ սահմանը պահում է գյուղապետն իր մի քանի գյուղացիներով։ Պետության գլխավոր գործառույթը սահմանների պաշտպանությունը չէ՞: Որտե՞ղ է խախտվել սահմանադրական կարգը՝ ա՞յս դեպքում, թե՞ 2008թ. մարտի 1-ին: Ես կարող եմ առնվազն մի ժամ թվարկել նման օրինակներ: Այս ֆոնին նման մեղադրանքը ծիծաղելի է: Այս իշխանափոխության հիմնական կարգախոսը եղել է «հպարտ քաղաքացին»: Հայաստանի պատմության մեջ երբեք ավելի նվաստացած քաղաքացի չի եղել: Եվ ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում։ Մոսկվայում հայերն ամաչում են ռեստորան գնալ, որպեսզի ադրբեջանցիների չհանդիպեն: Եվ այս ամենը սկսվեց նաև այս քրեական գործից: Եթե դա չհասկանանք, կմնանք այսպիսի նվաստացած վիճակում: Ինչ վերաբերում է դատախազին, ինձ համար տղամարդու պահվածքում ամենաանընդունելին լաչառությունն է, գոռգոռալը: Եթե նրան ինչ-որ բան դուր չէր եկել, կարող էր ընդմիջմանը մոտենալ, ասել՝ պարոն նախագահ, ինչո՞ւ եք այդպես մտածում, նորմալ կխոսեինք: Այդ ի՞նչ պահվածք է: Նման պաշտոնյայի այսպիսի պահվածքը գլխումս չի տեղավորվում: Եվ դա գալիս է այնտեղից, որ մենք այս երկրում ունենք համար մեկ լաչառը»,-ասաց Քոչարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ