News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թաիլանդում նախկին պետծառայողը 43,5 տարվա ազատազրկման է դատապարտվել միապետությանը վիրավորելու համար: Բանգկոկի քրեական դատարանը կնոջը մեղավոր է ճանաչել մեղադրանքի 29 կետով ՝ Ֆեյսբուքում եւ Յութուբում աուդիոհոլովակների տակ միապետությանը քննադատող մեկնաբանություններ թողնելու համար, հաղորդում է CBS-ը:

Գործը տեւում է արդեն 6 տարի: Կինը 2015 թվականի հունվարից մինչեւ 2018 թվականի նոյեմբեր գտնվել է քննչական մեկուսարանում: Նա հերքել է մեղադրանքները, երբ նրա գործն առաջին անգամ դիտարկվել է ռազմական դատարանում: Երբ նրա գործը փոխանցվել է քրեական դատարանը, նրան մեղավոր են ճանաչել՝ հույսով, որ դատարանը կարեկցանք կդրսեւորի, քանի որ նա կիսվել է միայն աուդիոձայնագրությամբ, սակայն չի մեկնաբանել այն:

Նրա խոսքով՝ ինքը պետծառայող է եղել 40 տարի եւ ձերբակալվել է կենսաթոշակի անցնելուց մեկ տարի առաջ, իսկ դատապարտումից հետո կորցրել է կենսաթոշակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ