News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոնղոլիայի վարչապետ Ուհնագիյն Հուրելսուհը առաջարկել է ցրել ամբողջ կառավարությունը՝ ծննդկանին կորանվիրուսով վարակվածների համար նախատեսված ստացիոնար  պատշաճ կերպով չտեղափոխելու միջադեպի պատճառով, հայտնում է «Սինհուան»:

Վարչապետի առաջարկը քննարկելու են իշխող կուսակցության անդամները, այնուհետեւ՝ խորհրդարանը:

Հունվարի 20-ին Մոնղոլիայի առողջապահության նախարար Թոգթմոլին Մունհսայհանը, ինչպես նաեւ փոխվարչապետ եւ կորոնավիրուսի դեմ պայքարի պետական արտակարգ հանձնաժողովի ղեկավար Յանգուգիյն Սոդբաթարը հրաժարական էին ներկայացրել: Այս քայլի պատճառը հանրային գժգոհությունն էր, որն առաջացրել էր կորոնավիրուսով վարակվածների համար ստացիոնար ծննդկանի եւ նրա երեխայի տեղափոխման հետ կապված միջադեպը:

ՄՕՆՑԱՄԷ գործակալությունը հայտնում է, որ հունվարի 19-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում վերջերս ծննդաբերած կինը, ում մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, եւ նրա երեխան Վարակիչ հիվանդությունների ազգային հետազոտական կենտրոն էին տեղափոխվում առանց տաք վերնահագուստի, կոշիկի եւ անհատական պաշտպանության միջոցների:

Հունվարի 20-ին Ուլան Բատորի կենտրոնում կատարվածի պատճառով տեղի էր ունեցել բողոքի ցույց: Ցուցարարները դատապարտել էին ծննդկանի նկատմամբ «անմարդկային վերաբերմունքը» եւ պահանջել են փոխվարչապետի եւ առողջապահության նախարարի հրաժարականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ