News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

2020 թվականին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե է վճարվել շուրջ 987,7 մլրդ դրամ, ինչը կազմել է հարկային եկամուտների շուրջ 71,3 տոկոսը: Այս մասին հայտարարել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:

Նրա խոսքով, նախորդ տարի 1000 խոշոր հարկ վճարողները վճարել էին 1 տրլն 61 մլրդ դրամ, որը հարկային եկամուտների 72,5 տոկոսն է կազմել:

«Այսինքն 2020-ին 1000 խոշոր հարկ վճարողները շուրջ 74 մլրդ դրամով քիչ հարկ են վճարել, քան 2019-ին: Ընդհանուր առմամբ, 2020-ին հարկային եկամուտները 2019-ի հարկային եկամուտներից նվազ են մոտ 79 մրդ դրամով:

Սա շատ բնական է, այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ այն վիճակը, որ հայտնվեցինք 2020 թվականին կորոնավիրուսի ու պատերազմի պատճառով, իր ազդեցությունն է թողել բոլոր ոլորտների վրա»,-ասաց նա:

Անդրադառնալով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի առաջին 10 հորիզոնականները զբաղեցնող ընկերություններին, Մաշադյանը նկատեց, որ այստեղ զգալի փոփոխություններ չեն եղել. առաջին հորիզոնականում «Գրանդ Տոբակոն» է, որի վճարումները 2020-ին գերազանցել է 50 մլրդ դրամը (2019-ի համեմատ նվազել է 6,4 մլրդ դրամով):

Առաջին տասնյակում ունենք միայն մեկ փոփոխություն. «Հայկական էլեկտրական ցանցեր»-ը 2020-ին զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը, իսկ նրա փոխարեն տասնայկում է հայտնվել «ՄՏՍ» կազմակերպությունը:

Ամենաշատ հարկերի ավելացում եղել է «ԳեոՊրոմայնինգ» կազմակերպության մոտ, հարկային եկամուտները 2020-ին ավելացել են 9,4 մլրդ դրամով: Սա Սոթքի հանքավայրն է եւ այն վիճակը, որ ունեցանք, իր ազդեցությունը կունենա 2021 թվականին:

Երկրորդ ընկերությունը, որ 2020-ին հարկային եկամուտների աճ է ունեցել, CPS-ն է, որը զբաղվում է վառելիքի ներմուծմամբ եւ իրացմամբ»:

Մաշադյանը նաեւ նշեց, որ 2020-ին ամենաշատ հարկային եկամուտ ապահոված ոլորտը առեւտրի ոլորտն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Մայիսին 84 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր․ տուգանքի չափը՝ 59.250 մլն դրամ
Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 22 դեպքով 22 հարկ վճարող տուգանվել է 40.250 մլն դրամով...
ՀԿԵ-ն գործարկում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային չվերթը
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է Երևան-Բաթումի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ