News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Համաշխարհային առաջնորդները ողջունել են ԱՄՆ-ի վերադարձը Փարիզի կլիմայի համաձայնագրին, հայտնում է AP-ն:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել են նախագահության առաջին ժամերին Թրամփի քաղաքականությունը փոխելու եւ Փարիզի համաձայնագրին միանալու Բայդենի որոշումը:

«Փարիզի համաձայնագրին նորից միանալը շատ դրական նորություն է»,- գրել է Ջոնսոնը Twitter-ում: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան, որն այս տարի հյուրընկալում է Կլիմայի հարցերով ՄԱԿ-ի գագաթնաժողովը, հույս ունի համագործակցել Բայդենի վարչակազմի հետ:

Մակրոնը նույնպես Twitter ում իր ուրախությունն է հայտնել՝ նշելով, որ Բայդենի հետ «մենք ավելի ուժեղ կլինենք, որպեսզի դիմագրավենք մեր ժամանակի մարտահրավերներին: Ավելի ուժեղ, որպեսզի կառուցենք մեր ապագան: Ավելի ուժեղ, որպեսզի պաշտպանենք մեր մոլորակը»:

2015-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում ստորագրված համաձայնագիրը երկրներին պարտավորեցնում է առաջարկել ջերմոցային գազերը, ինչպիսին է ածխաթթու գազը, կրճատելու պլաններ:

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կասկածի տակ էր դրել մարդու գործունեության հետեւանքով գլոբալ տաքացման մասին գիտական նախազգուշացումները եւ երբեմն մեղադրում էր այլ երկրներին Փարիզի համաձայնագիրը Միացյալ Նահանգներին վնաս պատճառելու նպատակով որպես մտրակ օգտագործելու համար:

Բայդենն ընդհակառակը, կլիմայի փոփոխության դեմ պայքարը դրել է իր նախագահական քարոզարշավի կենտրոնում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ