News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունվարի 22-ին ուժի մեջ է մտել Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրը: Դա առաջին միջազգային փաստաթուղթն է, որն ընդունվել է երկու վերջին տասնամյակների ընթացքում, եւ համարվում է կարեւոր քայլ դեպի առանց միջուկային զենքի աշխարհ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը: Նրա խոսքով՝ պայմանագիրը ցույց է տալիս միջուկային սպառազինության խնդրի նկատմամբ միջազգային մոտեցումը, հաղորդում է DW-ը: 

Միջուկային զենքն արգելելու մասին պայմանագիրը միջազգային համաձայնագիր է, որն արգելում է այդ տիպի զինամթերքի ստեղծումը, փորձարկումը, պահպանումը, ձեռքբերումը, տեղափոխումն ու օգտագործումը: Փաստաթուղթն ընդունվել էր 2017 թվականի հուլիսին 122 պետությունների աջակցությամբ: Աշխարհի մի շարք երկրներ, այդ թվում՝ բոլոր միջուկային գերտերություններն եւ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, ներառյալ՝ Գերմանիան, բոյկոտի են ենթարկում պայմանագիրը, այն կրում է, ըստ ամենայնի, խորհրդանշական բնույթ, նշում է dpa գործակալությունը: Ընդ որում՝ ԱՄՆ-ը Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Չինաստանը պնդում են, որ իրենց միջուկային զինանոցը կրում է բացառապես զսպող բնույթ, եւ ընդգծում, որ նրանք ընդունել են Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրի դրույթները: Սակայն պայմանագիրը ստորագրած երկրների ցանկում չեն Հնդկաստանը, Պակիստանն ու Իսրայելը, որոնք փաստացի նույնպես ունեն միջուկային զենք: Հյուսիսային Կորեան, որը ենթադրաբար ունի միջուկային մարտագլխիկներ, 2003 թվականին դուրս է եկել Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրից: 

2019 թվականի նոյեմբերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան չի միանա պայմանագրին: Ավելի վաղ ԱՄՆ-ն պայմանագիրը վավերացրած երկրներին կոչ է արել հետ կանչել իրենց աջակցությունը փաստաթղթին:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ